Դդմիկն ունիվերսալ բանջարեղեն է, որից կարելի է պատրաստել շատ համեղ ուտեստներ, օրինակ՝ Դդմիկի ձողիկներ։
Ներկայացնում ենք խրթխրթան, շատ ախորժելի ձողիկների բաղադրատոմս։
Դդմիկի ձողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 2 հատ
_Թթվասեր 200 գր կամ փոխարինել 2 ձվով
_Սխտոր 2 պճեղ
_Պանիր 100 գր
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Պաքսիմատ 100 գր
Դդմիկի ձողիկներ. Պատրաստման եղանակը
_Ընտրել երիտասարդ դդմիկ, որպեսզի կեղևը չմաքրվի:
_Ձողիկներ կտրել մոտ 5 սմ երկարությամբ և մոտ 1,5 — 2 սմ հաստությամբ:
_Թթվասերը համեմել քերած սխտորով, աղով, պղպեղով, անուշաբույր կանաչիներով և համեմունքներով՝ ըստ ճաշակի։
_Քերել պինդ պանիրը միջին քերիչով և խառնել պաքսիմատի հետ։
_Սկզբում յուրաքանչյուր դդմիկի սալիկ թաթախել թթվասերով սոուսի մեջ, այնուհետև թաթախել պանրի և պաքսիմատի մեջ:
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել ձողիկները։
_Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 25 0 30 րոպե։
Սա շատ պարզ, բայց համեղ նախուտեստ է: Ցանկալի է, մատուցեք թթվասերով, սխտորով և սամիթով պատրաստած սոուսով:
Խորհուրդ. Թթվասերով խառնուրդը, որի մեջ թաթախում եք ձողիկները, կարող եք փոխարինել լավ հարած սպիտակուցներով: Հասցնել թանձր ու կայուն փրփուր՝ խառնելով աղով և համեմունքներով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պանրի ձողիկներ