Դդմիկի մուրաբա կիտրոնով. Օրիգինալ և նրբահամ պահածո

Դդմիկի մուրաբա կիտրոնով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Դդմիկի մուրաբա կիտրոնով. Օրիգինալ և նրբահամ պահածո

Ինձ իսկապես դուր է եկել, կարծում եմ ձեզ էլ դուր կգա:  Դդմիկով պատրաստում են ոչ միայն տարբեր պահածոներ, այլ նաև համեղ մուրաբա: Ես ուզում եմ ձեզ առաջարկել այս յուրահատուկ բաղադրատոմսը: Գուցե այն ձեզ ծանոթ է, կամ նորություն կլինի, փորձեք:

Այս մուրաբայի համը բավականին անսովոր է, այն շատ համեղ է, անհնար է կռահել, որ այն պատրաստված է դդմիկից: Դդմիկի մուրաբա կիտրոնով

Դդմիկի մուրաբա կիտրոնով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 1 կգ

_Շաքարավազ 1 կգ

 

_Կիտրոն 1 հատ

_Ջուր 0,5 բաժակ

 

Դդմիկի մուրաբա կիտրոնով

Դդմիկի մուրաբա կիտրոնով. Պատրաստման եղանակը

_Ջեմի համար դեղին դդմիկն ամենալավն է, բայց եթե չունեք, ոչինչ, սովորական դդմիկը նույնպես հարմար կլինի:

_Մաքրել դդմիկի կեղևը, հեռացնել սերմերը, կտրել խորանարդներով:

_Ջրի մեջ լցնել շաքարավազը և մուրաբայի կաթսան դնել կրակի վրա: Երբ շաքարը լուծվի,  ավելացնել նախապես կտրատած դդմիկները:

_Խառնել և սպասել, մինչև խառնուրդը եռա:

_Ապա ավելացնել կտրատած կիտրոնը: Կարելի է և չմաքրել կեղևը, այն դառնահամ չի տա մուրաբային:

 

_Այժմ եփել կիտրոնով դդմիկի մուրաբան 45 րոպե:

_Այնուհետև տաք մուրաբան լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և անմիջապես փակել կափարիչներով:

_Ծածկել սրբիչով և թողնել, որ սառչի:

 

Դդմիկի մուրաբա կիտրոնով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ելակի մուրաբա կոնյակով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք