Դդմիկով բլիթներ. Ամառային համեղ, թեթև ուտեստ

Դդմիկով բլիթներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դդմիկով բլիթներ. Ամառային համեղ, թեթև ուտեստ

Այս ուտեստը բազմազանություն կհաղորդի ձեր սննդի ճաշացանկին, և երեխաները հաստատ կսիրեն այն:

Դդմիկով բլիթներ

Դդմիկով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 2 հատ

_Սոխ 1 հատ

_Ձու 1 հատ

_Կեֆիր 100 գր

_Չոր խմորիչ 1 թեյի գդալ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Սխտոր, կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Ալյուր 2 բաժակ

Դդմիկով բլիթներ

Դդմիկով բլիթներ

Դդմիկով բլիթներ. Պատրաստման եղանակը

_Քերել դդմիկը խոշոր քերիչով: Եթե ​​շատ հյութ կա, քամել զանգվածը:

_Դդմիկը խառնել աղի, շաքարի, պղպեղի և համեմունքների, կտրատած կանաչիների, սխտորի, սոխի խորանարդնիկների, ձվի և կեֆիրի հետ:

_Երբ զանգվածը լավ խառնվի, ավելացնել ալյուրը և խմորիչը:

_Ծածկել տարան և թողնել հանգստանա 30 րոպե:

_Խմորը պետք է լինի թանձր, գդալից ձգվող:

_Տապակել բուսական յուղով երկու կողմից՝ մինչև ոսկե դարչնագույն դառնա:

Դդմիկով բլիթներ

Այս ուտեստը շատ համեղ ու հյութալի է, անպայման փորձեք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ

Խնդրում ենք Գնահատեք