Դդմիկով լեչո. Առանց մանրէազերծման պահածո

Դդմիկով լեչո Պահածոներ

Դդմիկով լեչո աղցան, որն իր համով խիստ նման է դասական լեչոյի։

Սա պարզապես կատարյալ խորտիկ է, որը պատրաստվում է արագ՝ առանց մանրէազերծման։

Դդմիկով լեչո

Դդմիկով լեչո. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 1,5 կգ

_Քաղցր պղպեղ 1,5 կգ

_Լոլիկ 1,5 կգ

_Կծու պղպեղ 1 հատ

_Սոխ 3 հատ

_Սխտոր 2 գլուխ

_Սամիթ փունջ

_Քացախ 9% 2 ճաշի գդալ

_Աղ 2 ճաշի գդալ

_Շաքարավազ 5 ճաշի գդալ

Դդմիկով լեչո

Դդմիկով լեչո

Դդմիկով լեչո. Պատրաստման եղանակը

_Լոլիկի վրա լցնել եռացրած ջուր և հեռացնել կեղևը։

_Լոլիկը կտրատել, լցնել կաթսայի մեջ, հասցնել եռման աստիճանի, կրակը թուլացնել և եփել 15 րոպե։

_Կտրատել դդմիկը խորանարդներով և ավելացնել լոլիկի վրա, եփել 15 րոպե, խառնել։

_Քաղցր պղպեղը կտրել շերտերով կամ խորանարդներով:

_Բանջարեղենին ավելացնել պղպեղ, խառնել և եփել կափարիչով ծածկված՝ 15 րոպե։

_Սոխն, սխտորը և կանաչիները մանր կտրատել։

_Աղ անել բանջարեղենը և ավելացնել շաքարավազը, խառնել և եփել ևս 5 րոպե։

_Ավելացնել սոխը, սամիթն ու սխտորը, կծու պղպեղը, խառնել և եփել 15 րոպե։

_Լցնել քացախը, ձեթը, խառնել և եփել 5 րոպե։

_Աղցանը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել կափարիչներով:

_Պահել նկուղում, մառանում, մութ սենյակում։

Դդմիկով լեչո

Պարզապես կատարյալ աղցան է, որը լավ համադրվում է տարբեր ուտեստների և կողմնակի ճաշատեսակների, մսի հետ և կարող է օգտագործվել նաև երկրորդ ճաշատեսակների համար:

Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք