Դդմիկով Կոտլետներ Շատ նրբահամ և համեղ․ Մայրիկիս համեղ բաղադրատոմսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Դդմիկը պետք է շատ օգտագործել ուտեստներում, քանի որ այն հարուստ է տարբեր միկրոտարրերով, պեկտիններով և ասկորբինաթթուներով։ Դա է պատճառը, որ այդքան շատ բաղադրատոմսեր կգտնեք մեր կայքում, որտեղ օգտագործվում է դդմիկը։

Այսօր պատրաստելու ենք դդմիկով կոտլետներ, որը ստացվում է շատ նրբահամ, խրթխրթան, ոսկեգույն և համեղ։

Դդմիկով Կոտլետներ

Դդմիկով կոտլետ — Բաղադրատոմս

  1. Դդմիկ 2 հ․
  2. Գազար 1 հ․
  3. Խառը կանաչի
  4. Սխտոր 2 պճեղ
  5. Ձու 2 հ․
  6. Ալյուր 150 գր․

Դդմիկով կոտլետ — Պատրաստման եղանակը

  • Դդմիկն անցկացնել բարակ քերիչով։ Լցնել ցանցի մեջ և վրան աղ ցանել, որ ավելորդ ջուրը դուրս տա։ Գազարը նույնպես անցկացնել քերիչով և դնել մի կողմ։
  • Մի կապ խառը կանաչի կտրտել։
  • Հիմա հավաքում ենք դդմիկով կոտլետի համար նախապատրաստած բոլոր բաղադրիչները։

Դդմիկով Կոտլետներ

  • Տարայի մեջ լցնում ենք ջրքամված դդմիկը, քերիչով անցկացված գազարը, սխտոր ենք ճզմում, ձուն, ալյուրը, աղ պղպեղ ցանում վրան, կտրատած կանաչին լցնում և մի լավ խառնում ենք զանգվածը։
  • Կրակի վրա տաքացրած թավայի մեջ ձիթայուղ ենք լցնում և գդալ-գդալ զանգվածը լցնում ենք թավայի մեջ։ Քանի որ դդմիկով կոտլետները շատ նուրբ են, այն երկար չենք պահում կրակի վրա․ յուրաքանչյուր կողմից 1-2 րոպեն լրիվ բավարար է, որ ոսկեգունի։
  • Մատուցում ենք տաք վիճակում, թեպետ այս կոտլետները անգամ սառը վիճակում էլ շատ համեղ են։

Դդմիկով Կոտլետներ Շատ նրբահամ և համեղ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք