Դդմիկով հավի կոտլետներ. Ամենապարզ ու համեղ, արագ կերակուր, որը մի քանի րոպեում կարող եք պատրաստել երբ սիրելի մարդիկ անսպասելի բացում են դուռը
Սպասված հյուրերի համար պետք է յուրահատուկ սեղան բացել, բայց երբ դրա ժամանակը չկա և պետք է արագ մի համեղ բան պատրաստել, ապա դիմեք այս բաղադրատոմսին:
Կոտլետները և համեղ են, և հագեցնող, և բավական շատ են ստացվում, այնպես, որ կարող եք զինվորների մի ամբողջ խումբ կերակրել:
Հաջորդ օրը դրանդ կարող եք հետներդ վերցնել աշխատավայր, քանի որ թարմությունն ու հյութեղությունը չեն կորցնում:
Կոտլետների մեջ սոխի ու սխտորի քանակը կարող եք հարմարեցնել ձեր ճաշակին: Ի դեպ, դդմիկը քերելուց հետո պետք չէ քամել առաջացած հյութը: Վարսակի ալյուրը կկլանի այն և կոտլետները շատ հյութեղ ու համեղ կստացվեն:
Դդմիկով հավի կոտլետներ․ Անհրաժեշտ բաղադրիչները
- Հավի կրծքամիս 800 գ
- Ձու 1 հատ
- Վարսակի ալյուր 4 ճաշի գդալ
- Սոխ 1 հատ
- Դդմիկ 1 հատ
- Սխտոր 4 պճեղ
Դդմիկով հավի կոտլետներ․ Պատրաստման եղանակը
- Միսը կտրել փոքր կտորներով և մանրացնել բլենդերով կամ մսաղացով:
- Ավելացնել ձուն, վարսակի ալյուրը, նուրբ կտրատած սոխը, խոշոր քերիչով քերած դդմիկը և մամլիչով անցկացրած սխտորը:
- Համեմել աղով և պղպեղով, ավելացնել ռեհան, լավ հարել ամբողջ զանգվածը և թող մի քիչ հանգստանա, մոտ 15 րոպե:
- Ստացված ֆարշից կոտլետներ ձևավորել և տապակել միջին կրակի վրա, մինչև երկու կողմերից ոսկե դարչնագույն դառնան:
- Այժմ թավայի մեջ մի փոքր ջուր ավելացնել, և տապակած կոտլետները շոգեխաշել մինչև լիովին պատրաստ լինեն:
Դդմիկով հավի կոտլետներ պատրաստել կարող եք ավարտել ոչ միայն շոգեխաշելով: Փորձեք կոտլետներն ավելի հաճախ շրջել այնպես, որ դրանք երկու կողմերից էլ լավ տապակվեն փակ կափարիչի տակ, կամ ոսկեգույն աստիճանի տապակելուց հետո շարունակել պատրաստել ջեռոցում:
Դդմիկով հավի կոտլետները պատրաստ են։
Բարի ախորժակ։
Տեսանյութ
Դդմիկով կոտլետ — Շատ հեշտ են և Համեղ․ Դդմիկի կոտլետներ