Դդմիկով Յուրչա. Նրբահամ, հյութեղ պահածո ձմեռվա համար
Դդմիկը սովորաբար լավ բերք է տալիս, այնպես որ բավական մատչելի բանջարեղեն է: Մենք էլ օգտվենք դրանից ու ավելի շատ պահածոներ պատրաստենք ձմեռվա համար: Դդմիկով ամենահայտնի ու տարածված պահածոն Յուրչան է:
Միշտ կրկնակի բաժին պատրաստեքք: Շատ հաճելի է այս ուտեստի բաղադրիչների համի և բույրերի հարստությունը, դրանում ամեն ինչ ներդաշնակ է, և դա չի պահանջում շատ ժամանակ նախապատրաստական աշխատանքի համար:
Դուք սա անպայման կսիրեք, քանի որ տարիներով փորձված բաղադրատոմս է, մեր ընտանիքում սա պատրաստում են և առօրյա ճաշի, և բանաներում պահածոյացնելու համար:
Դդմիկով Յուրչա. Բաղադրիչները.
- դդմիկ — 3 կգ
- բուլղարական պղպեղ — 1 կգ
- լոլիկ — 1 կգ
- մաղադանոս — 150 գրամ
- սխտոր 2 գլուխ (ես դնում եմ 3)
- աղ — 80 գրամ
- շաքար — 200 գրամ
- արևածաղկի յուղ — 350 մլ
- քացախ 9% — 100 մլ
- 10 հատիկ սև պղպեղ
Դդմիկով Յուրչա. Քայլ առ քայլ բաղադրատոմս
- Լոլիկները լվացեք և անցկացրեք մսաղացով: Դա կարելի է անմիջապես լցնել նույն կաթսայի մեջ, որում պատրաստելու եք Յուրչա:
- Տոմատի զանգվածին ավելացնել մանր կտրատած մաղադանոս, աղ, շաքար, բուսական յուղ: Կրակի վրա դնել, հասցնել եռման, ավելացնել քացախ:
- Մանրացնել դդմիկը: Եթե դրանք մեծ են, խորհուրդ է տրվում մաքրել դրանք կեղևից և սերմերից:
Կտրատված դդմիկը լցնել կաթսայի մեջ: - Կտրել պղպեղը խորանարդներով, սերմերից մաքրելուց հետո: Պղպեղը նույնպես լցնել կաթսայի մեջ, ավելացնել սխտորը:
- Եռացնել յուրչան ցածր կրակի վրա մոտ 45-50 րոպե:
- Այնուհետև տաք վիճակում լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և անմիջապես փակել կափարիչները:
Շրջել փակված բանկաները գլխիվայր, ծածկել սրբիչով և թող սառչի այս ձևով:
Դդմիկով Յուրչան պատրաստ է: Ձմռան համար փակված յուրչան հիանալի պահվում է սենյակային ջերմաստիճանում:
Բարի ախորժակ: