Դդմիկով նախուտեստ. Հիանալի համով և գեղեցիկ աղցան

Դդմիկով նախուտեստ ԱՂՑԱՆՆԵՐ

Դդմիկով նախուտեստ. Հիանալի համով և գեղեցիկ աղցան

Ի՞նչ կարող եք պատրաստել սովորական դդմիկից: Հավանաբար ձեր գլխում փայլատակել եք նրբաբլիթների, ջեռեփուկների և բանջարեղենի շոգեխաշման ավանդական բաղադրատոմսերը: Այս ամենն, իհարկե, համեղ է, բայց բավական սովորական: Ես ձեզ առաջարկում եմ դդմիկով նախուտեստի նոր բաղադրատոմս, որը կարելի է պատրաստել հաշված րոպեների ընթացքում:

Երիտասարդ դդմիկն իդեալական է այս ուտեստի համար: Դրանք ունեն նուրբ, բարակ կեղև և մանր սերմեր, և դրանք ավելի տպավորիչ տեսք ունեն: Այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է անել՝ կծու սոուսի մեջ մարինացնել բանջարեղենի կտորները: Հավատացեք ինձ, նման պարզ մանիպուլյացիաներից հետո դժվար թե կարողանաք ուտեստի մեջ դդմիկը ճանաչել:

Դդմիկով նախուտեստ

Դդմիկով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

  1. Դդմիկ 2 հատ
  2. Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ
  3. Բալզամիկ քացախ 1 ճաշի գդալ
  4. Ռեհան 0.5 թեյի գդալ
  5. Սուսամբար 0.5 թեյի գդալ
  6. Սխտոր 2 պճեղ
  7. Մեղր 1 ճաշակի գդալ
  8. Սամիթ 0.5 փունջ
  9. Աղ՝ ըստ ճաշակի
  10. Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Դդմիկով նախուտեստ

Դդմիկով նախուտեստ

Դդմիկով նախուտեստ. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ դդմիկները և կտրել դրանք շատ բարակ շերտերով: Դա անելու համար ձեզ հարկավոր է հատուկ քերիչ կամ ծայրահեղ դեպքում՝ բանջարեղենի մաքրիչ:
  2. Թեթև համեմել բանջարեղենը և մի կողմ դնել շերտատած դդմիկը:
  3. Համեմելու համար խառնել ձիթապտղի յուղը, քացախը, մեղրը, համեմունքներն ու սխտորը, որոնք նախապես մանրացված են:
  4. Դդմիկը ցամաքեցնել քամոցով` այդ ընթացքում դուրս տված հեղուկը հեռացնելու համար:
  5. Տեղափոխել դրանք ամանի մեջ և լցնել սոուսը:
  6. Կտրատել սամիթը և ավելացնել այն ձեր նախուտեստին:
  7. Լավ խառնել և դդմիկը դնել սառնարանը՝ 1 ժամով մարինացնելու համար:

Դդմիկով նախուտեստ

Դդմիկով նախուտեստ

Դդմիկով նախուտեստը փխրուն է և անուշաբույր: Համտեսելիս դրանք մի փոքր հիշեցնում են թույլ աղ արած վարունգը: Բայց այս նախուտեստն ինձ շատ ավելի հետաքրքիր է թվում:

Այն հիանալի համադրվում է մսամթերքի և կողմնակի ճաշատեսակների հետ՝ դառնալով թարմացնող հավելում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սմբուկով, դդմիկով նոր բաղադրատոմս

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք