Դդմիկով ռուլետ. Դուք չեք պատրաստել դդմիկն ավելի համեղ, բոլորը փնտրում են նման բաղադրատոմս

դդմիկով ռուլետ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դդմիկով ռուլետ. Դուք չեք պատրաստել դդմիկն ավելի համեղ, բոլորը փնտրում են նման բաղադրատոմս

Դդմիկով խմորով անուշաբույր ռուլետը լավ համադրվում է տարբեր լցոնումների հետ:

Այս անգամ առաջարկում ենք պատրաստել պանրով և սնկով, թարմ կանաչիներով:

դդմիկով ռուլետ

Դդմիկով ռուլետ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

  • դդմիկ 2 հատ
  • ձու 4 հատ
  • սամիթ՝ ըստ ճաշակի
  • ալյուր 120 գ
  • աղ՝ ըստ ճաշակի
  • պղպեղի խառնուրդ՝ ըստ ճաշակի
  • իտալական համեմունքներ՝ ըստ ճաշակի
  • շամպինիոն 300 գ
  • պանիր 150 գր

դդմիկով ռուլետ

դդմիկով ռուլետ

Դդմիկով ռուլետ. Պատրաստման եղանակը

  1. Քերել դդմիկը խոշոր քերիչի վրա, քամել:
  2. Կտրել սունկը կտորներով և տապակել չոր թավայի մեջ, մինչ հեղուկը գոլորշիացվի, ապա լցնել մի փոքր բուսական յուղ, աղ և պղպեղ, եփել մինչև փափկելը, թողնել, որ սառչի:
  3. Դդմիկը խառնել սխտորի, համեմունքների, պղպեղի, կտրատած սամիթի և ձվի խառնուրդի հետ:
  4. Զանգվածը լավ հունցել և ավելացնել ալյուր, խառնել:
  5. Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով և վրան լցնել զանգվածը, այն հավասար շերտով տարածել ամբողջ տապակի վրա:
  6. Այս բլիթը թխում ենք 200 աստիճանով 20 րոպե:
  7. Յուղաթղթով բլիթը դնել սեղանի վրա:
  8. Դդմիկով բլիթի վրա տարածել սունկը, շաղ տալ քերած պանիր:
  9. Այժմ սերտորեն փաթաթել ռուլետը և վրան շաղ տալ պանիր:
  10. Ռուլետը դնել ջեռոցը և թխել 10 րոպե:

դդմիկով ռուլետ

Ստացվում է հրաշալի ռուլետ, որը շատ բուրավետ և համեղ է՝ և՛ տաք, և՛ սառը վիճակում: Դա հիանալի լրացում է ցանկացած կերակուրի համար:

դդմիկով ռուլետ

Բարի ախորժակ

Տեսանյութ

Սպանախ տապակելու ամենահամեղ տարբերակը

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք