Դդմիկով քսուք. Նման թարմ և անուշաբույր սենդվիչներ կարող եք մատուցել ոչ միայն ընթրիքի, այլ նաև տոնական սեղանի համար

Դդմիկով քսուք ՍԱՌԸ ՈՒՏԵՍՆԵՐ

Դդմիկով քսուք. Նման թարմ և անուշաբույր սենդվիչներ կարող եք մատուցել ոչ միայն ընթրիքի, այլ նաև տոնական սեղանի համար

Այս նախուտեստը շատ արագ վերջանում է, չեք հասցնի ավելացնել ափսեի մեջ: Այս քսուքը շատ համեղ է որպես խորտիկ հացի վրա քսելով:

Նախուտեստի համար պետք է վերցնել միայն երիտասարդ և թարմ բանջարեղեն և կանաչիներ: Սա անպայման պետք է պատրաստել, քանի որ շատ հարմար է թե որպես նախաճաշ, թե որպես ընթրիք, կամ օրվա ընթացքում մի պահ քաղցը հագեցնելու համար:

Դդմիկով քսուք

Դդմիկով քսուք. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

  • դդմիկ 2 հատ
  •  սոխ 1 հատ
  • գազար 1 հատ
  • հալած պանիր 2 հատ
  • կանաչիներ 1 փունջ
  • աղ
  • պղպեղ

Դդմիկով քսուք

Դդմիկով քսուք. Պատրաստման եղանակը

  1. Դդմիկը կտրել փոքր խորանարդիկներով:
  2. Կտրեք սոխը կտորներով և տապակել մինչև փափկի:
  3. Ավելացնել կտրատված գազար և եփել մինչև փափկի: Շոգեխաշելու վերջում մի քիչ աղ ավելացնել:
  4. Ավելացնել դդմիկը, խառնել ու շոգեխաշել 2 րոպե:
  5. Ծածկել կափարիչով և եփել 10 րոպե, մարմանդ կրակի վրա, երբեմն խառնելով:
  6. Աղ և պղպեղ անել ըստ ճաշակի, շոգեխաշել ևս 2 րոպե, խառնել՝ խոնավությունը հեռացնելու համար:
  7. Սառեցնել բանջարեղենը: Մանր կտրատել կանաչիները:
  8. Պանիրը պետք է փոքր կտորներով կտրել:
  9. Բանջարեղենը, պանրի փշուրները, կանաչիները լցնել բլենդերի ամանի մեջ և տրորել զանգվածը մինչև հարթ խյուս ստացվի:

Դդմիկով քսուք

Զանգվածը պետք է վերածվի միատարր մածուկի՝ առանց գնդիկների:

Այս քսուքը օգտագործում ենք սենդվիչների կամ չորահացի հետ: Այն կարելի է նաև մատուցել մակարոնեղենի հետ:

Դդմիկով քսուքը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Դդմիկով կոտլետներ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք