Դդմիկով և երշիկով ջեռեփուկ. Պարզ և հագեցնող ուտեստ

Դդմիկով և երշիկով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր առաջարկում ենք պատրաստել դդմիկով և երշիկով ջեռեփուկ: Այս նուրբ ու հաճելի ուտեստն իրականում շատ հագեցնող է:

Ստացվում է ախորժելի, փափուկ կերակուր՝ պատրաստված երշիկով լցոնված բանջարեղենի տեսականիից: Բաղադրատոմսը պարզ է, բայց շատ համեղ:

Դդմիկով և երշիկով ջեռեփուկ

Դդմիկով և երշիկով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 700 գ

_Կարտոֆիլ 4 հատ

_Սպիտակ կաղամբ 350 գ

_Գազար 1 հատ

_Բուլղարական պղպեղ 1 հատ

_Կանաչ սոխ և կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Կիսաապխտած երշիկ 250 գ

_Կեֆիր 250 մլ

_Ձու 2 հատ

_Սոդա 0.5 թեյի գդալ

_Ալյուր 1,5 բաժակ

_Աղ, բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Դդմիկով և երշիկով ջեռեփուկ

Դդմիկով և երշիկով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Քերել դդմիկը և կարտոֆիլը խոշոր քերիչով, աղը ավելացնել, խառնել և թողնել 5 րոպե, ապա քամել ավելորդ հեղուկը:

_Կաղամբը մանր կտրատել, խառնել քերած գազարով և բարակ կտրատած քաղցր պղպեղով:

_Մանր կտրատել կանաչ սոխը և կանաչին և խառնել կաղամբին:

_Զանգվածին ավելացնել դդմիկը և կարտոֆիլը:

_Լավ խառնել բանջարեղենը:

_ Սենյակային ջերմաստիճանով կեֆիրը խառնել ձվի և աղի հետ, ավելացնել սոդան:

_Ավելացնել մաղած ալյուրը և խմորը հունցել մինչև հարթվի:

_Խմորը խառնել բանջարեղենի հետ, աղով համեմել:

_Ծածկել ջեռոցի ամանը և բուսական յուղ քսել:

_Լցնել խմորի մի մասը, շերտերով կտրատած երշիկը դասավորել վրան, լցնել մնացած խմորը:

_Թխել ջեռեփուկը 190 աստիճան տաքացված ջեռոցում:

_Ջեռեփուկը սառեցնել ձևամանի մեջ, ապա հանել և մատուցել:

Դդմիկով և երշիկով ջեռեփուկ

Ճաշատեսակը ստացվում է շատ ախորժելի, հագեցնող, հիանալի է թթվասերի և տարբեր սոուսների հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սմբուկով և դդմիկով նոր բաղաադրատոմս

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք