Դդմիկով և հավի կրծքամսով ջեռեփուկ. Բանջարեղենի ու մսի հագեցնող համադրություն: Դդմիկի երկրպագուներին սա շատ դուր կգա:
Դդմիկով ջեռեփուկը հիանալի ուտեստ է: Մենք այն շատ ենք սիրում և երբեք չենք ձանձրանում: Այս ջեռեփուկը կարող եք փորձել նաև սմբուկով, բայց համը բոլորովին տարբերվում է դդիկով տարբերակից:
Եթե դեռ չեք փորձել, ուրեմն առաջարկում ենք պահպանել այս բաղադրատոմսը և անպայման պատրաստել այդ պարզ ուտեստը:
Содержание
Դդմիկով և հավի կրծքամսով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
- 2 երիտասարդ (փոքր) դդմիկ
- 3 փոքր լոլիկ
- 3-4 շամպինիոն
- 1 մեծ սոխ
- 100 գրամ խաշած հավի կրծքամիս
- 0.5 բուլղարական պղպեղ
- 100 գրամ պանիր
- 1 պճեղ սխտոր
- բոլոր համեմունքներն ու աղը `ըստ ճաշակի
Դդմիկով և հավի կրծքամսով ջեռեփուկ. Քայլ առ քայլ բաղադրատոմս
- Դդմիկները կտրել երկարությամբ բարակ շերտերով, բայց ոչ մինչև վերջ: Հավի կրծքամիսը խաշել:
- Կտրատել բանջարեղենը, հավի միսն ու սունկը, ինչպես ցանկանում եք:
- Քերել պանիր մանր քերիչով:
- Ջեռոցի ձևամանը յուղել բուսական յուղով, և նույնիսկ ավելի լավ կլինի, եթե ծածկեք յուղաթղթով:
- Այժմ դնել շերտերով կտրատված սոխը եւ դրա վրա տեղավորել շերտատված դդմիկները:
- Տեղադրել կտրատված միջուկը(բանջարեղենը և հավի կրծքամիսը) դդմիկի շերտերի միջև, աղ, պղպեղ անել և վերջում ամեն ինչի վրա շաղ տալ քերած պանիր:
- Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և դդմիկը դնել մեջը 30-40 րոպե:
- Ստացվում է համեղ և գեղեցիկ ուտեստ:
Դդմիկով և հավի կրծքամսով ջեռեփուկը պատրաստ է:
Լավ ախորժակ և հիանալի տրամադրություն ձեզ:
Տեսանյութ
Դդմիկով կոտլետ — Շատ հեշտեն և Համեղ․ Դդմիկի կոտլետներ