Դդումի նեկտար նարինջով. Օգտակար հյութի հիանալի բաղադրատոմս

Դդումի նեկտար նարինջով Պահածոներ

Դդումի նեկտար նարինջով. Օգտակար հյութի հիանալի բաղադրատոմս է, որը կարելի է պատրաստել առանց հյութաքամիչի: Ստացվում է շատ համեղ, անուշաբույր նեկտար:

Պատրաստելը պարզ է և հեշտ, ամբողջ ձմռանը կարող եք վայելել դրա հաճելի և նուրբ համը:

Դդումի նեկտար նարինջով

Դդումի նեկտար նարինջով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Մաքրած դդում 2 կգ
  • Մաքրած խնձոր 2 կգ
  • Ջուր 3 լ
  • Շաքար 600-700 գ
  • Երկու կիտրոնի հյութ
  • Երեք-չորս նարնջի հյութ

Դդումի նեկտար նարինջով

Դդումի նեկտար նարինջով. Պատրաստման եղանակը

  1. Նախ՝ մաքրել դդումն ու խնձորը: Դրանից հետո կիտրոններից և նարինջներից հյութը քամել:
  2. Վերցնել մի մեծ կաթսա, մեջը լցնել նախապատրաստված խնձորները և դդումը: Դնել կրակին, վրան լցնել այնքան ջուր, որպեսզի դրանք ամբողջովին ծածկվեն:
  3. Եռացնել ուժեղ կրակի վրա, նվազեցնել կրակը և կափարիչով փակ կաթսայում դդումը եփել մինչև փափկելը, պարբերաբար հեռացնելով ստացված փրփուրը: Պատրաստելու համար պահանջվում է մոտ 15-20 րոպե:
  4. Հենց որ խնձորն ու դդումը փափկեն, անջատել կրակը և զանգվածը սուզվող բլենդերով հարել այնքան, մինչև որ միասեռ դառնա:
  5. Այժմ ավելացնել շաքարավազը, լցնել երկու կիտրոնի և նարնջի հյութերը: Ամեն ինչ խառնել այնքան ժամանակ, մինչեւ շաքարավազը լիովին լուծվի, այնուհետև կաթսան կրկին դնել վառարանի վրա, եռացնել, հեռացնել փրփուրը, եփել 5-10 րոպե:
  6. Դրանց հետո հյութը լցնել նախապես ստերիլիզացված, չոր բանկաների մեջ, ամուր փակել դրանք մետաղյա կափարիչներով, շրջել գլխիվայր, փաթաթել, թողեք ամբողջովին սառչի:

Դդումի նեկտար նարինջով

Դդումի նեկտարը նարինջով պատրաստ է: Պատրաստեք և վայելեք այս համեղ և առողջ հյութը:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Դդումով համեղ ապուր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք