Դեղձի կոմպոտ. Այս արևահամ ըմպելիքը ցուրտ եղանակին գույներ կտա

Դեղձի կոմպոտ Պահածոներ

Դեղձի կոմպոտ. Այս արևահամ ըմպելիքը ցուրտ եղանակին գույներ կտա

Դեղձի նուրբ պտղամիսը կեղևից ազատվելով, իր համն ու բույրը փոխանցում է օշարակին: Կոմպոտն այնքան չքնաղ համ ունի, որ դրանից հագենալ չի լինում:

Ձմռան երեկոներին դեղձի կոմպոտը կօգնի կրկին սուզվել ամռան տրմադրության մեջ և հավատալ, որ արևը կրկին փայլելու է և գորշ երկինքը կրկին կպայծառանա:

Դեղձի կոմպոտ

Բաղադրությունը

  • 1 կգ դեղձ
  • կես կիտրոն
  • 600-650 գ շաքարավազ 1 լիտրանոցի լցնելու համար

Դեղձի կոմպոտ

Խոհարարության եղանակը

  1. Անհրաժեշտ չափով ջուրը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին: Լցնել շաքարավազ, երբեմն խառնելով, թողնել, որ ամբողջովին լուծվի:
  2. Դեղձը լվանալ հոսող ջրի տակ և չորացնել: Ճիշտ ակոսի երկայնքով, դեղձերը բաժանեք երկու մասի, հանեք կորիզը և ցանկության դեպքում կեսերը նույնպես բաժանեք երկու կեսի:
  3. Սուր դանակով հեռացրեք դեղձի կեղևը բարակ շերտով:
  4. Շաղ տալ կիտրոնից քամած հյութը դեղձի վրա, այնուհետև լցնել չոր ստերիլիզացված բանկաների մեջ մինչև բանկայի ուսերը:
  5. Երբ օշարակի մեջ շաքարն արդեն լրիվ լուծվել է, այն եռացնել, քամել, թողնել փոքր-ինչ սառչի` մինչև 85-90 աստիճան և լցնում դեղձերով բանկաների մեջ: Օշարակը չպետք է հասնի բանկայի պարանոցի եզրին 15-18 մմ:
  6. Մանրէազերծման համար կափարիչներով ծածկված բանկաները դնում ենք եռացրած ջրով կաթսայի մեջ:
  7. Ստերիլիզացումը տևում է 15 րոպե 0,5 լիտր տարաների և 25 րոպե 1 լիտրանոց տարաների համար: Համապատասխանաբար՝ 2-3 լիտրը պետք է ստերիլիզացնել, մի փոքր ավելի երկար:
  8. Բանկաները փակելուց հետո շրջեք դրանք, ստուգելով փակման ամրությունը: Թողեք այդպես մինչև լրիվ սառչի:

Դեղձի կոմպոտ

Դեղձի կոմպոտը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Դեղձի չիր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք