Դիետիկ աղցան. Հագեցնող և անուշաբույր ուտեստ

Դիետիկ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ձեզ անհրաժեշտ է միայն հավի կրծքամսի կես, մի քիչ բանջարեղեն, կես բանկա եգիպտացորեն և կստացվի Դիետիկ աղցան, որը հարուստ է սպիտակուցներով, հագեցած ճարպերով և շատ մանրաթելերով:

Մենք պատրաստում ենք այս աղցանը նույնիսկ ձմռանը, երբ բուլղարական պղպեղն էժան չէ: Ի դեպ, դուք կարող եք օգտագործել երկու տարբեր գույների կես պղպեղ: Որքան գունեղ, այնքան լավ:

Դիետիկ աղցան

Դիետիկ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բուլղարական պղպեղ 1 հատ

_Վարունգ 1 հատ

_Հավի կրծքամիս 250 գր

_Կանաչի 25 գր

_Եգիպտացորեն 180 գր

_Աղ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Դիետիկ աղցան

Դիետիկ աղցան

Դիետիկ աղցան. Պատրաստման եղանակը

_Հավի կրծքամիսը եփել աղ արած ջրի մեջ և թողնել սառչի: Այնուհետև խորանարդներով կտրատել միսը:

_Բուլղարական պղպեղը և վարունգը կտրել մեծ խորանարդներով:

_Ավելի լավ է օգտագործել աղցանի վարունգ:  Սոխը կտրատել, ավելացնել կրծքամսին և բանջարեղենին:

_Լցնել կես բանկա եգիպտացորեն:

_Վերջում ավելացնել մայոնեզ, աղ և պղպեղ: Խառնել աղցանը և մատուցել:

Դիետիկ աղցան

Նույնիսկ եթե դուք դիետա եք պահում, այս բաղադրատոմսը օգտակար կլինի: Բավական է այն փոխարինել յոգուրտի սոուսով. Պարզապես մի երկու ճաշի գդալ յոգուրտը խառնել աղի, կանաչիների և համեմունքների հետ:

Մատուցեք աղցանը որպես հագեցնող կողմնակի ուտեստ կամ որպես առանձին կերակուր:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր աղցան պարզ և արագ վիտամիններ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք