Առաջարկում ենք Դիետիկ վինեգրետ պատրաստել պահածոյացված լոբով, կանաչ ոլոռով և թթու դրած վարունգով։
Այս տարբերակը հարմար է ոչ միայն դիետայի, այլև ծոմ պահելու ժամանակ, այն սիրում են նաև բուսակերները։ Սեփական հյութի մեջ պահածոյացված սպիտակ լոբին հիանալի այլընտրանք է խաշած կարտոֆիլին: Լավագույն համի համար վինեգրետի բանջարեղենը տաք վիճակում կտրատեք և խառնեք:
Դիետիկ վինեգրետ. Բաղադրիչներ
_Խոշոր ճակնդեղ — 1 հատ
_Գազար — 2-3 հատ
_Թթու վարունգ — 3 հատ
_Սպիտակ սոխ — 0,5 հատ
_Պահածոյացված ոլոռ — 200 գ
_Պահածոյացված լոբի — 200 գ
_Ձիթապտղի յուղ — 4-5 ճաշի գդալ
_Ծովի աղ — ըստ ճաշակի
_Պղպեղ — ըստ ճաշակի
Դիետիկ վինեգրետ. Պատրաստման եղանակը
_Լվացեք ճակնդեղը և գազարը կոշտ սպունգով հոսող ջրի տակ։
_Խաշել մինչև փափկի գազարը՝ 20 րոպե, ճակնդեղը՝ 40-50 րոպե։ Թեթևակի հովացնել, կեղևը հեռացնել, կտրատել խորանարդիկներով։
_Մանր կտրատել 3-4 միջին չափի թթու վարունգ:
_Սոխի կեսը մանր կտրատել, կարելի է վարունգի հետ խառնել, մի քանի րոպեից սոխը նույնպես կթթվի։
_Ավելացնել պահածոյացված կանաչ ոլոռ և սեփական հյութի մեջ պահածոյացված սպիտակ լոբին:
_Ծովի աղ ավելացնել, մի քիչ պղպեղ անել, համեմել ձիթապտղի յուղով, խառնել։
_Թողեք, որ աղցանը թրմվի 10 րոպե և դիետիկ վինեգրետը պատրաստ է։
Բարի ախորժակ։
Տեսանյութ
Համեղ վինեգրետ նոր բաղադրատոմսով