Եթերային քաղցրավենիք. Թեթև, անուշաբույր նրբություն

Եթերային քաղցրավենիք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Եթերային քաղցրավենիքը պարզապես հալչում է ձեր բերանում: Այդպիսի խմորեղենը ստացվում է քնքուշ, փափուկ, եթերային, անուշաբույր:

Ի դեպ, այս խմորը կարող է օգտագործվել բուրգերների համար:

Եթերային քաղցրավենիք

Եթերային քաղցրավենիք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք կաթ 250 մլ

_Աղ մի պտղունց

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Կարագ 60 գր

_Ջու 1 հատ

_Թարմ խմորիչ 20 գ կամ չոր՝ 10 գր

_Ալյուր 550 գր

Միջուկը պատրաստելու համար 

_Կարագ 150 գր

_Շաքար 150 գր

_Ալյուր 150 գր

_1 դեղնուց + 1 ճաշի գդալ կաթ՝ քսելու համար

Եթերային քաղցրավենիք

Եթերային քաղցրավենիք

Եթերային քաղցրավենիք. Պատրաստման եղանակը

_Հալած կարագը խառնել տաք կաթի, ձվի և խմորիչի հետ։

_Լցնել մաղած ալյուրը և հունցել փարթամ, փափուկ և ոչ կպչուն խմոր։

_Ծածկել և թողնել տաք տեղ 1 ժամ:

_Մաղած ալյուրը խառնել շաքարավազի և փափուկ կարագի հետ, մանրացնել զանգվածը մինչև հարթվի։

_Սեղանին ալյուր ցանել ու խմորի շերտը գրտնակել։

_Վրան լցնել փշրանքները (խորիզ), ծալել և գրտնակել, նորից փշրանքներ ցանել, ծալել և գրտնակել։

_Դա անել այնքան ժամանակ, մինչև օգտագործեք բոլոր փշուրները:

_Գրտնակել շերտը, կտրել այն ​​քառակուսի մասերով:

_Վերցնել խմորի կողմերից, բերել իրար վրա՝ ծրարի նման և մեջտեղում դնել մի ընկույզ կամ նուշ:

_Շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, ծածկել և թողնել 10 րոպե:

_Քսել հարած դեղնուցը՝ կաթով, ցանել մնացած փշրանքներից կամ մանրացված ընկույզ:

_Թխել 180 աստիճանով մոտ 20 — 30 րոպե։

Եթերային քաղցրավենիք

Եթերային քաղցրավենիք

Թխվածքաբլիթները շատ բուրավետ և փափուկ են, դրանք հիանալի են կաթի, յոգուրտի, թեյի և կակաոյի հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

3 Գաթայի կտրվածք

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք