Ելակի կոմպոտ. Վառ գույնով, համեղ և բուրավետ ըմպելիք

Ելակի կոմպոտ Պահածոներ

Ելակի կոմպոտ. Եթե բոլոր ըմպելիքներն արդեն ձանձրալի են, ուզում եք ինչ-որ նորույթ, առողջարար և ձեռքի տակ եղած բաղադրիչներից: Այս ըմպելիքը լավ գաղափար է նման դեպքերում: Հրավիրում ենք այս բաղադրատոմսը գործնականում փորձել։

Բանկաների քանակն ուղղակիորեն կախված կլինի ելակի քանակից։ Գրամներով հաշվել ենք, թե որքան է պահանջվում մեկ լիտր տարայի համար հարուստ և անուշաբույր ըմպելիք ստանալու համար։

Ելակի կոմպոտ

Ելակի կոմպոտ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ելակ 250 գր

_Շաքար 80 գրամ

_Եռման ջուր

Ելակի կոմպոտ

Ելակի կոմպոտ. Պատրաստման եղանակը

_Նախ լվանալ հատապտուղները և դրանցից հեռացնել պոչերը։

_Վերցնել մաքուր ապակյա տարաներ՝ 1լ տարողությամբ։

_Յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել 250 գրամ ելակ։

_Ձագարով լցնել 80 գրամ շաքարավազը։

_Լցնել եռման ջուրը մինչև վերջ, ծածկել կափարիչներով և ամուր փակել, կարելի է օգտագործել սրբիչ:

_Ընդհանուր առմամբ, ստացվում է 8 բանկա, դրանք դնել սրբիչի վրա և ծածկել տաք ծածկոցով։

_Թողնել 24 ժամ, մինչև ամբողջությամբ սառչի։

Ելակի կոմպոտ

Կոմպոտը թափանցիկից վերածվել է վառ կարմիր գույնի։ Այն կարելի է պահել զով տեղում մի ամբողջ տարի, սա բավական լավ ժամանակ է հատապտուղների կոմպոտի համար։ Հաճելի կլինի այն խմել ձմռանը։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ելակի մուրաբա առանց եփելու

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք