Ելակի կոմպոտ. Թարմացնող վիտամինային հաճելի ըմպելիք

Ելակի կոմպոտ Պահածոներ

Ելակի կոմպոտ. հարուստ համով, թարմացնող և վառ ըմպելիք։ Ես այն միշտ պատրաստում եմ ձմռան համար մեծ պաշարով, ամբողջ ընտանիքս հաճույքով է այն խմում նախաճաշին, ճաշին և ընթրիքին։

Ամառվա համը, կարող է հիանալի լինել, անպայման փորձեք։

Ելակի կոմպոտ

Ելակի կոմպոտ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ելակ 2 կգ

_Կիտրոն 1 հատ

_Անանուխ՝ ըստ ճաշակի

_Շաքարավազ 80 գր մեկ տարայի համար

_Եռման ջուր

Ելակի կոմպոտ

Ելակի կոմպոտ. Պատրաստման եղանակը

_Ելակը մաքրել ցողուններից, հետո մի քանի անգամ լվանալ հատապտուղները հոսող սառը ջրի տակ։

_Վերցնել կիտրոնը, կտրել այն շերտերով:

_Մաքուր և չոր բանկաների մեջ լցնել մի քիչ ելակ, ապա շարել կիտրոնի շերտ, ավելացնել շաքարավազը, մի ճյուղ անանուխ և լցնել եռման ջուր։

_Ծածկել կափարիչներով և փակել, բանկաները փաթաթել տաք ծածկոցով և թողնել, որ մեկ օր սառչի։

_Այնուհետև դրանք պահել զով տեղում։

Ելակի կոմպոտ

Այս կոմպոտը կարող եք չպահածոյացնել և թողնել սառնարանում:

Հաճույքով վայելեք:

Տեսանյութ

3 տնական լիմոնադ կամ կոկտեյլ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք