Ամենանուրբ Ելակով քաղցրավենիքը, որը ձեզ անպայման դուր կգա։ Այսպիսի ելակով հրաշքը թթվասերային շերտով, կարելի է նույնիսկ տոնական սեղանի համար պատրաստել։
Ելակով քաղցրավենիք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Փափկած կարագ 50 գր
_Շաքարավազ 2,5 ճաշի գդալ
_Մի պտղունց աղ
_Ձու 2 հատ
_Ալյուր 200 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
Թթվասերով շերտի համար
_Թթվասեր 500 գր
_Շաքարավազ 6 ճաշի գդալ
_Վանիլին ըստ ճաշակի
_Ժելատին 10 գր
_Ջուր 70 գր
_Թարմ ելակ 300 գր
Ելակով քաղցրավենիք. Պատրաստման եղանակը
_Փափկած կարագը խառնել աղի և շաքարավազի հետ, բահիկով հարել, մինչև հարթ լինի։
_Ավելացնել ձվերը և խառնել, մինչև միատարր զանգված լինի:
_Ալյուրը մաղել և փխրեցուցիչի հետ միասին լցնել զանգվածի մեջ, լավ խառնել խմորը։ Զանգվածը կպչուն կլինի, այդպես պետք է լինի։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով, ձեռքերին քսել բուսայուղ կամ հագնել ձեռնոցներ և խմորը լցնել, ձևամանով տարածել, ծակծկել պատառաքաղով։
_Թխել 180 աստիճանում մոտ 20 — 25 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով։ Թողնել սառչի:
_Ելակը կտրատել շերտերով։
_Ժելատինը լցնել սառը ջրի մեջ և թողնել ուռչի։ Ժելատինը հալեցնել։
_Թթվասերը հարել շաքարավազի հետ, ապա հոսքով լցնել ժելատինը, խառնել։
_Ելակը լցնել թթվասերի մեջ, խառնել և լցնել կաղապարի մեջ թխվածի վրա։
_Դնել սառնարանը, թողնել 3 — 5 ժամ կայունանա։
_Ցանկալի է վերցնել չբացվող կաղապար, որպեսզի թթվասերի զանգվածը դուրս չհոսի։
Այսպիսի բուրավետ, ելակի հրաշքը ձեզ անպայման դուր կգա։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Թագավորական դուետ