Այսօր թխելու ենք երկար Էկլերներ նոր մատչելի բաղադրատոմսով և Ֆրանսիական համեղ կրեմով։ Էկլերի մեկ այլ տարբերակ էլ կա մեր ալիքում, բայց սա էապես տարբերվում է, ընթացքում կտեսնեք։
Էկլերներ Բաղադրիչներ
Էկլեր Խմոր
- Ջուր -1 բաժակ — 200 գր․
- Ձեթ — 70 գրամ՝ մեկ լիքը սուրճի բաժակ
- Ալյուր — 1 բաժակ — 200 գր․
- Ձու — 4-6 հատ
Էկլեր կրեմ
- Կաթ — 0,5 լիտր
- Ձու — 1 հատ
- Շաքարավազ — 1 բաժակ — 200 գրամ
- Ալյուր — 2,5 ճ․ գդալ
- Կարագ —
- Վանիլին մի պտղունց
Էկլերների Ջնարակ
- Դառը շոկոլադլադե մեկ սալիկ
- Կարագ — 100 գր․
Եկլերներ Քայլ առ քայլ
- Խմորը պատրաստելու համար կաթսայի մեջ լցնենք 1 բաժակ ջուր
- Ավելացնենք 70 գրամ ձեթ մեկ սուրճի բաժակի չափով
- Դնենք գազօջախին տաքանա, մի քիչ գոլոնալուց հետո պետք է ավելացնենք 1 բաժակ ալյուր
- Խառնենք ակտիվորեն, որպեսզի չկպչի կաթսային
- Երբ հավաքվի լավ տաքանա և սկսի կաթսայի հատակին հաստ շերտ թողնել ուրեմն ժամանակն է կրակից վերցնել
- Դնենք կողքի և այսպես տաք վիճակում էլ սկսենք ավելացնել ձուն
- Ձուն առանձին առանձին կոտրենք հարենք բաժակի մեջ և ավելացնենք
- Յուրաքանչյուր անգամ ձուն ավելացնելուց հետո մի փոքր լուծում ենք այն խմորի հետ հասկանալու համար բավարար է ձուն թե ոչ
- Շատ ծորուն չպետք է լինի, 200 գրամանոց բաժակ օգտագործելու դեպքում 5 ձուն բավարար է
- Այն պետք է լցնենք սննդային տոպրակի մեջ
- Հատուկ էկլեր ի համար նախատեսված ահա այսպիսի գլխիկ եթե չունեք, հոգ չէ, ընդամենը տոպրակի բերանը կտրեք թող ձեր էկլերներ ն էլ առանց լրացուցիչ նախշի լինեն մեջտեղում
- Ջեռոցի տապակի վրա կալկա փռենք
- Վրան ձևավորենք երկայնակի մեր էկլերներ ը
- Այս ծավալից մոտ 12-13 էկլեր դուրս կգա
- Ուղարկենք ջեռոց
- Մինչ այդ ես ուրախացնեմ ձեզ մեր առաջարկվող խաղարկությամբ և նվերներով
- Ընդամենը պետք է ձեր կարծիքը գրեք մեկնաբանությունների բաժնում և հնարավորություն ստանաք պատահականության սկզբունքով ընտրվելու և ստանալու այս տապակներից մեկը
- Եփելու ենք ջեռոցում մոտ 180-200 աստիճան, սա այնքան էլ կամակոր խմոր չէ, լրացուցիչ դուռը բացելու փակելու վերջում երկար ջեռոցում պահելու կարիք չկա
- 30 րոպե անց մոտավորապես կհանենք ջեռոցից ահա այսպիսի գայթակղիչ մեր էկլեր ները
- Այժմ անցնենք Ֆրանսիական համեղ կրեմ եփելուն՝ հատուկ էկլեր ի համար, այս համեղ կրեմը նորույթ է հաստատ ձեզ շատ դուր կգա նրա նուրբ համը
- Կես լիտր կաթ ենք օգտագործելու, յուղայնությունը կապ չունի
- Դնենք այն տաքանա
- Այդ ընթացքում մեկ ձուն կոտրենք տարայի մեջ, վրան ավելացնենք մեկ բաժակ շաքարավազ
- 2,5 ճաշի գդալ ալյուր լցնենք վրան և հարենք հարիչով
- Կաթը արդեն բավականաչափ տաքացավ այս ընթացքում
- Այժմ մեր հարած զանգվածը գդալ գդալ լցնենք կաթի մեջ և հարիչով հարենք
- Կրկին վերադարձնենք մարմանդ կրակի վրա և անընդհատ խառնելով եփենք մինչև պնդանա
- Չեք դադարում խառնելը որպեսզի չգնդվի
- Այսպիսի խտության կհասնի կվերցնեք կրակից
- Պետք է կարագ ավելացնենք մեր կրեմին
- Մեկ տուփը կարելի է կիսել, բայց մեզ իրականում անհրաժեշտ է 70 գրամ կարագ, կեսից մի քիչ քիչ կկտրենք կդնենք կրեմի մեջ և հարիչով կհարենք
- Լուծվեց ամբողջությամբ
- Մի պտղունց վանիլին էլ կլցնենք սա էլ խառնենք դնենք կողքի
- Մեր էկլերի համեղ ֆրանսիական կրեմը պատրաստ է
- Արդեն թխված էկլերներ ը սառեցին, կրեմն էլ հասցրել է սառել, կարող ենք արդեն լցոնել
- Առատորեն լցնենք կրեմով էկլերները և ջնարակապատենք
- Իսկ ջնարակ պատրաստելու համար հարկավոր է մեկ շոկոլադե սալիկը, ցանկալի է դառը կարագի հետ հալեցնել կամ գոլորշու վրա, կամ միկրոալիքային վառարանում
- Մոտ 30 գրամ էլ ձեթ կլցնենք ջնարակի մեջ լավ փայլ և փափկություն ապահովելու համար
- Այսպիսի գունեղ և փայլուն ջնարակ ստացանք
- Էկլերները թաթախենք ջնարակի մեջ
- Կարող ենք նաև շաքարի փոշով մատուցել
- Արդեն ամբողջը պատրաստ է, մնաց սուրճը դնենք և վայելենք մեր աշխատանքի արդյունքը
- Իսկ խոհանոցում եփվող կամ թխվող ցանկացած գործ պետք է սիրով և հաճույքով անել, համեղ արդյունք ստանալու համար
- Կարծում եմ ավելորդ է նկարագրելու այս գայթակղիչ էկլերներ ի համը, այո՞։
Դե ինչ, բարի ախորժակ։
Էկլերներ ի պատրաստման տեսանյութ
Facebook Comments