Ընկույզով փարթամ կարկանդակ. Համեղ և հեշտ պատրաստվող թխվածք
Այս կարկանդակը շատ նուրբ, փարթամ և անուշաբույր է: Դուք անմիջապես կցանկանաք արագ փորձել գոնե մի փոքրիկ կտոր, այնքան համեղ է ստացվում, որ պարզապես մատները հետը կուտեք:
Содержание
Ընկույզով փարթամ կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
Լցոն
- Ընկույզ 100 գ
- Շաքար 70 գ
- Հալված կարագ 35 գր
Խմոր
- Փափուկ կարագ 70 գ
- Շաքար 70 գ
- Ձու 2 հատ
- Մածուն կամ թթվասեր 130 գ
- Խմորի սոդա 2 գ
- Ալյուր 150 գ
- Փխրեցուցիչ 5 գ
Ընկույզով փարթամ կարկանդակ. Պատրաստման եղանակը
- Խորը ամանի մեջ խառնել մանրացված ընկույզը, շաքարավազը, լցնել հալված կարագը, ամեն ինչ մանրակրկիտ խառնել:
- Մեկ այլ ամանի մեջ դնել փափուկ կարագը, ավելացնել շաքարավազը և հարիչով միատարր զանգված ստանալ:
- Հետո դրա վրա լցնել ձվերը, ավելացնել մածունը, հարել, ապա ավելացնել սոդա և շարունակել հարել:
- Այժմ լցնել մաղած ալյուրը, փխրեցուցիչը և խմորը խառնել բահիկով:
- Վերցնել տորթի ձևաման, ծածկել յուղաթղթով, դրա վրա տարածել խմորի կեսը, ապա լցնել ընկույզի միջուկի մի մասը, վրան ավելացնել խմորի մնացած մասը և ծածկել ընկույզի լցոնման շերտով:
- Կարկանդակը կես ժամով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Ընկույզով փարթամ կարկանդակը պատրաստ է: Ստացվում է սննդարար, անուշաբույր և շատ քնքուշ տորթ: Անպայման պատրաստեք, եթե մեկ անգամ փորձեք, արդյունքը դուր կգա ձեր սիրելիներին:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Տորթ տղամարդու իդեալ
Facebook Comments