Ընտանեկան ճաշ. Հարուստ համով, թանձր ու հագեցնող ապուր

Ընտանեկան ճաշ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ընտանեկան ճաշ. Հարուստ համով, թանձր ու հագեցնող ապուր, որը դուր է գալիս բոլորին: Այս բաղադրատոմսը կնվաճի ձեզ և ձեր սիրելիներին բառացիորեն առաջին իսկ համտեսից:

Նման ապուրը դուք կպատրաստեք թեկուզ ամեն օր, քանի որ դրա համն անհավանական է և երբեք ձեզ չի ձանձրացնի:

Ընտանեկան ճաշ

Ընտանեկան ճաշ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Բուսական յուղ 50 մլ
  • Սոխ 1 հատ
  • Լոլիկ 1 հատ
  • Բուլղարական պղպեղ 1 հատ
  • Տոմատի մածուկ 1 թեյի գդալ
  • Գազար 1 հատ
  • Կարտոֆիլ 2 հատ
  • Աղ` ըստ համտեսի
  • Սառը ջուր 1,5 լ
  • Նախապես թրջած սիսեռ 100 գ
  • Բրինձ 50 գ

Կոլոլակ.

  • Աղացած տավարի միս 230 գ
  • Սոխ 1 հատ
  • Աղ և պղպեղ` ըստ ճաշակի
  • Համեմունքներ մսի համար

Ընտանեկան ճաշ

Ընտանեկան ճաշ. Պատրաստման եղանակը, քայլ առ քայլ

  1. Նախ խառնել աղացած միսն ու խոշոր քերիչով քերած սոխը: Աղ ու պղպեղ անել ըստ ճաշակի, մսին ​​ավելացնել համեմունքներ: Մանրակրկիտ խառնել և ձևավորել կոլոլակները: Դրանք առայժմ թողնել սառնարանում:
  2. Այժմ անցնենք բանջարեղենին: Դրանք պետք է կտրատել այնպես, ինչպես սովորաբար կտրում եք ապուրի համար:
  3. Կաթսայի մեջ լցնել բուսական յուղը, լցնել սոխը, տապակել մինչև ոսկեգույն դառնա: Այնուհետև ավելացնել բուլղարական պղպեղը և լոլիկը, դրանից հետո լցնել տոմատի մածուկը:
  4. Խառնել ու բանջարեղենային զանգվածը տապակել 1-2 րոպե: Դրանից հետո ավելացնել գազարը, աղը` ըստ ճաշակի, լցնել սառը ջուր և անմիջապես ավելացնել սիսեռը:
  5. Ծածկել կափարիչով, եփեք 10-15 րոպե, ապա հեռացնել փրփուրը: Դրանից հետո ավելացնել կարտոֆիլն ու կոլոլակները: Եփել 30-40 րոպե, մինչեւ կարտոֆիլը պատրաստ լինի: Հիմա ժամանակն է ավելացնել լվացված բրինձը: Եփել ևս 8-10 րոպե, մինչև բրինձը պատրաստվի:
  6. Հեռացնել կրակից, լցնել ափսեների մեջ, զարդարել կանաչիիներով և ավելացնել թթվասեր:

Ընտանեկան ճաշ

Ընտանեկան ճաշը պատրաստ է: Ստացվում է շատ հյութալի, հարուստ ապուր: Փորձելով այն մեկ անգամ, դուք պարզապես կսիրահարվեք դրան:

Բարի ախորժակ:

Ավելուկով Ապուր Հայկական Խոհանոցից․ Պատրաստման իմ տարբերակը

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք