Թակովի կոտլետ. Միսը հալվում է բերանում, համեղ և դյուրամարս ուտեստ

Թակովի կոտլետ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Թակովի կոտլետ. Միսը հալվում է բերանում, համեղ և դյուրամարս ուտեստ

Կոտլետները քնքուշ ու հյութալի են, բուրավետ և անուշաբույր: Հիմնականը՝ ճիշտ մարինացնելն է և պետք չէ խնայել համեմունքները:

Թակովի կոտլետ

Թակովի կոտլետ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս՝ ըստ ճաշակի

_Ձու՝ ըստ ճաշակի

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Ալյուր՝ ըստ ճաշակի

_Սխտոր և կանաչիներ՝ ըստ ճաշակի

Թակովի կոտլետ

Թակովի կոտլետ

Թակովի կոտլետ. Պատրաստման եղանակը

_Փափկամիսը լվանալ և չորացնել թղթե սրբիչներով, կտրել շերտերով և լավ ծեծել:

_Մաքրել սխտորը և ճզմել մսի վրա:

_Ցանել աղը և պղպեղը, նախընտրած համեմունքները, անուշաբույր կանաչիները, լցնել սառը ջուր, որպեսզի այն ծածկի միսը:

_Մի քանի ձու հարել միատարր զանգված ստանալու համար, աղ և պղպեղ անել:

_Կոտլետները թաթախել ալյուրով, ապա ձվով և դնել տաքացրած բուսայուղի մեջ:

_Տապակել երկու կողմից՝ մինչև ոսկե դարչնագույնը:

Թակովի կոտլետ

Այս կոտլետները մատուցում եմ խաշած կամ տապակած կարտոֆիլով, կծու և անուշաբույր սոուսներով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լանգետ տավարի մսով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք