Թարմացնող լիմոնադ. Ամենահամեղ զովացուցիչ ըմպելիքի բաղադրատոմսը

Թարմացնող լիմոնադ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Թարմացնող լիմոնադ. Ամենահամեղ զովացուցիչ ըմպելիքի բաղադրատոմսը

100%-ով ծարավ հագեցնող այս ըմպելիքը շատ հարուստ, անուշաբույր և թարմացնող համ ունի:

Սա հենց այն է, ինչ հիանալի առաջարկ է ամառային շոգ օրվա համար, ոչ ոք չի հրաժարվի:

Թարմացնող լիմոնադ

Թարմացնող լիմոնադ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

  • սառեցված եռացրած ջուր 2 լ
  • կիտրոն 1 հատ
  • նարինջ 1 հատ
  • շաքար 200 գր

Թարմացնող լիմոնադ

Թարմացնող լիմոնադ

Թարմացնող լիմոնադ. Պատրաստման եղանակը

  1. Ջրի մեջ ավելացնել շաքարավազ և խառնել:
  2. Լավ լվանալ ցիտրուսային մրգերը և դրանց կեղևները քերել: Փորձեք քերել կեղևի միայն գունավոր մասը, սպիտակ մասը քերել պետք չէ, այն դառնություն է հաղորդում խմիչքին:
  3. Հյութը քամել ջրի մեջ և ավելացնել կեղևի քերուկը:
  4. Խառնել և լցնել շշերի մեջ, պահել սառնարանում 2 ժամ:
  5. Սառած խմիչքը թանզիֆով քամելով լցնել սափորի մեջ և մատուցել սեղանին:

Թարմացնող լիմոնադ

Կա նաև մոխիտոյի տարբերակ. Ցիտրուսային մրգերի հետ միասին շշերի մեջ կարելի է ավելացնել անանուխի  թարմ տերևներ: Որոշ ժամանակ անց, բույրերն ու համերը խառնվելու են, և դուք կստանաք իսկական մոխիտո ՝ լիովին բնական և առողջ խմիչք:

Լիմոնադը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տնական լիմոնադ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք