Թթի համեղ մուրաբա. Ձմեռվա համար պատրաստենք յուրահատուկ համով քաղցրավենիք

Թթի համեղ մուրաբա Պահածոներ

Թթի համեղ մուրաբա. Ձմեռվա համար պատրաստենք յուրահատուկ համով քաղցրավենիք

Թութը օգտակար հատապտուղ է և շատերի կողմից սիրված: Բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես պատրաստել թութը ձմռան համաը: Այսօր մենք ձեզ կասենք, թե ինչպես պատրաստել համեղ մուրաբա: Ավելին, մենք առաջարկում ենք միանգամից 2 բաղադրատոմս:

Թթի համեղ մուրաբա

Թթի համեղ մուրաբա. Անհրաժեշտ բաղադրիչները

Առաջին տարբերակը

  • 1 կգ թութ
  • 900 գ շաքար
  • մեկ կիտրոնի հյութ

Երկրորդ տարբերակը

  • 1 կգ թութ
  • 1.100 գ շաքար
  • 1 բաժակ ջուր
  • 1/2 կիտրոնի հյութ

Թթի համեղ մուրաբա

Թթի համեղ մուրաբա

Թթի համեղ մուրաբա. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Տեսակավորեք թութը, հանեք պոչերը: Ծածկեք շաքարով և թողեք 12 ժամ կամ մեկ օր, եթե, իհարկե ժամանակը թույլ է տալիս:
  2. Թութը դրեք շատ թույլ կրակի վրա և եռացրեք:
  3. Եթե ​​ձեզ դուր է գալիս մուրաբայի ավելի ջրիկ տարբերակը, ապա վերցրեք ամեն ինչ երկրորդ տարբերակի համար, և այն բանից հետո, երբ թութը մնացել է անհրաժեշտ ժամանակը, մեջը լցրեք մի բաժակ ջուր: Ջուր չենք ավելացնում առաջին տարբերակի դեպքում:
  4. Եռալուն պես հեռացրեք փրփուրը և փրփուրի հետ միասին նաև սերմեր կհավաքվեն: Ավելի լավ է դա անել ցանց գդալով կամ քափկիրով:
  5. Եփել 10 րոպե և թողնել 5-6 ժամ:
  6. Դրանից հետո մուրաբան կրկին կրակի վրա դնել, կրկին հանել սերմերը, որ անջատվում են եփման գործընթացում, եփել ևս 10 րոպե, և մուրաբան պատրաստ է:
  7. Վերջում ավելացնել մեկ կիտրոնի հյութ: Տաքացնել մուրաբան և մի քանի րոպե թողեք կրակի վրա, որպեսզի կիտրոնի հյութը լուծվի:
  8. Այժմ տաք մուրաբան լցնել ստերիլացված բանկաների մեջ, թող սառչի և դասավորեք պահոցում հետագա օգտագործման համար:

Թթի համեղ մուրաբա

Կիտրոնի հյութը ջեմին տալիս է նուրբ համ ու հարուստ գույն, համոզվեք, որ փորձեք, չեք փոշմանի:

Թթի համեղ մուրաբան պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ծիրանի մուրաբա

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք