Թթու դրած վարունգ և լոլիկ. Ինչպես կարելի է պատրաստել համեղ բանջարեղենի թթու

ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Թթու դրած վարունգ և լոլիկ. Ինչպես կարելի է պատրաստել համեղ բանջարեղենի թթու: Ստացվում է ձեր սեղանին համար աներևակայելի համեղ, պարզ քայլերով պատրաստված թթու, որը հիանալի և անփոխարինելի նախուտեստ է ցանկացած խնջույքի համար:

Թթու դնելու հեշտ ու պարզ միջոց, որը խորհուրդ ենք տալիս փորձել:

Թթու դրած վարունգ և լոլիկ. Ինչպես կարելի է պատրաստել համեղ բանջարեղենի թթու

Թթու դրած վարունգ և լոլիկ. Պատրաստելու համար ձեզ հարկավոր է.

  • Վարունգ 300-400 գ
  • Լոլիկ 350 գ
  • Դդմիկ 350 գ
  • Սխտոր 3-4 պճեղ
  • Մի փունջ մաղադանոս
  • Մի փունջ թարմ սամիթ
  • Խովաբողկի տերևներ 2-3 հատ, ըստ ցանկության
  • Աղ 2 թեյի գդալ

Թթու դրած վարունգ և լոլիկ.
Թթու դրած վարունգ և լոլիկ. Պատրաստման եղանակը

  1. Սկզբում կտրատել վարունգները 4 մասի, կտրատել դդմիկը փոքր խորանարդներով: Բաժանել լոլիկը 4 մասի, սխտորը ճզմել դանակով:
  2. Վերցնել 2 լիտրանոց բանկա, տակի մասում դնել մի փունջ մաղադանոս, սամիթ և սխտորի մի քանի պճեղ: Մանրացված դդմիկը, կտրատած վարունգը, լոլիկը, սխտորի մի քանի պճեղ վերևի մասում:
  3. Բանկայի վերևի մասը ծածկել ծովաբողկի մաքուր լվացված տերևներով, ավելացնել մաղադանոս, դնել սամիթ, մի քիչ սխտոր, աղ և ամեն ինչ թափահարել: Փակել կափարիչով, բանկան դնել կողքի վրա և այդպես 10 ժամով թողնել սառնարանում:
  4. Ամեն 2-3 ժամը մեկ  բանկաները պետք է շրջել:

Թեթև թթված բանջարեղենները կարելի է  արդեն մատուցել: Ստացվում է շատ համեղ և ինքնատիպ նախուտեստ: Դուք հաստատ երբեք չեք փորձել նման բաղադրատոմս, հարուստ և նուրբ համով:

Թթու դրած վարունգ և լոլիկ.
Թթու դրած վարունգ և լոլիկը պատրաստ են:

Բարի ախորժակ, առողջ եղեք:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք