Թթու կաղամբ ճակնդեղով. Հիանալի հավելում խաշած կարտոֆիլի հետ

Թթու կաղամբ ճակնդեղով Պահածոներ

Ամեն տարի Թթու կաղամբը ճակնդեղով պատրաստելն ինձ համար ավանդույթ է դարձել, քանի որ այն կրկնակի օգտակար է: Բացի այդ, բանջարեղենի այս համադրությունը նախուտեստը գունեղ է դարձնում:

Նշված բաղադրիչներից ստացվում է 3 հատ լիտրանոց բանկա: Առաջին բանկան միանգամից վերջացավ: Մյուս երկուսը՝ հաջորդ օրը: Ամուսինս ավելի շատ կաղամբ գնեց և նույնիսկ օգնեց այն կտրատել: Այժմ մենք ունենք մեծ պաշար ձմռան համար: Չնայած, ինձ թվում է, որ այն կավարտվի շատ ավելի վաղ:

Թթու կաղամբ ճակնդեղով

Թթու կաղամբ ճակնդեղով. Անհրաժեշտ բաղդրիչները

_Սպիտակ կաղամբ 2 կգ

_Ճակնդեղ 700 գ

_Սխտոր 4 պճեղ

_Ծովաբողկի արմատ 2 թեյի գդալ

_Չաման 2 թեյի գդալ

_Սամիթ 1 փունջ

_Մաղադանոս 1 փունջ

_Աղ 2 ճաշի գդալ

Թթու կաղամբ ճակնդեղով

Թթու կաղամբ ճակնդեղով

Թթու կաղամբ ճակնդեղով. Պատրաստման եղանակը

_Կաղամբը մանրացնել, աղ ավելացնել և լավ տրորել ձեռքերով: Ավելացնել չամանի սերմերը և նորից լավ խառնել:

_Մաքրել ճակնդեղը և քերել միջին քերիչով: Մանրացրեք կանաչիի երկու փոքր փունջ:

_Մանրացնել սխտորն ու ծովաբողկի արմատը: Քերած ճակնդեղը խորը ամանի մեջ լցնել խառնել ճակնդեղը, սամիթն ու մաղադանոսը, սխտորը և քերած ծովաբողկը:

_Կաղամբը և ճակնդեղը շերտերով դնել մաքուր, չոր բանկաների մեջ, այնպես, որ առաջին և վերջին շերտերը պետք է լինեն կաղամբ:

_Կաղամբը տրորելուց հետո արտազատված հյութը լցնել բանկաների մեջ:

_Ծածկել բանկաները կափարիչներով և թողնել թթվի 3-4 օր՝ սենյակային ջերմաստիճանում:

_Պարբերաբար գանակով ծակել կաղամբը՝ օդը բաց թողնելու համար: Որոշ ժամանակ անց ամուր փակել կափարիչներով և բանկաները դնել սառնարանը:

_Կաղամբով նախուտեստները հիանալի են պահվում նաև այլ զով վայրերում:

Թթու կաղամբ ճակնդեղով

Թթու կաղամբ ճակնդեղով

Ինչպես դասական տարբերակը, ես այս աղցանը ևս մատուցում եմ կարտոֆիլով և մսով ուտեստների հետ:

Թթու կաղամբ ճակնդեղով պատրաստ է

Բարի ախորժակ

Տեսանյութ

Մալականի թթու

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք