Թթու վարունգով աղցան. Համեղ և առողջարար ուտեստ պարզ մթերքներից

Թթու վարունգով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Կենցաղում Թթու վարունգով աղցանը կարելի է շատ թերագնահատված ուտեստ անվանել, քանի որ այն հազվադեպ են պատրաստում: Բայց մոռանում են, որ ճիշտ աղցանը կարող է արտասովոր արդյունքներ տալ ամբողջ օրգանիզմի համար:

Շատ սննդաբաններ, օրինակ, խորհուրդ են տալիս աղցանները ուտել հիմնական կերակուրից առաջ։ Այսպիսով, դուք ստիպում եք ստամոքսին նախօրոք սկսել աշխատել և պատրաստել մարսողական օրգանները։ Այդ ժամանակ յուղոտ ու քաղցր սնունդը կարող է ավելի արագ մարսվել, արդյունքում՝ տհաճություն չի առաջանա։

Առօրյա մթերքներից կարող եք համեղ և թեթև աղցաններ պատրաստել։

Թթու վարունգով աղցան

Թթու վարունգով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ճակնդեղ — 1 հատ

_Բուսական յուղ — 2 ճաշի գդալ

_Թթու վարունգ — 2 հատ

_Չոր մաղադանոս — 1 թեյի գդալ

_Սխտոր — 2 պճեղ

_Աղ — մի պտղունց

_Աղացած սև պղպեղ — մի պտղունց

Թթու վարունգով աղցան

Թթու վարունգով աղցան. Պատրաստման եղանակը

_Եփել ճակնդեղը մինչև փափկի և մաքրել կեղևը։

_Միջին չափի քերիչով ճակնդեղը մանրացնել ընդհանուր տարայի մեջ։

_Մանր թթու վարունգը քերել և լցնել ճակնդեղի վրա։

_Սխտորը ճզմել և ավելացնել վարունգին և ճակնդեղին։

_Եթե ճզմիչ չունեք, կարելի է սխտորը մանր կտրատել։

Հուշում! Օպտիմալ է քերել բանջարեղենը կորեական աղցան պատրատելու հարմարանքով։

_Բանջարեղենի վրա լցնել աղացած սև պղպեղ, աղ և չոր մաղադանոս, խառնել բաղադրիչները։

_Հատկանշական է, որ այս աղցանին պետք չէ աղ անել, քանի որ այն արդեն կա թթու վարունգի մեջ։

_Աղցանի վրա լցնել չզտված բուսայուղ, կրկին խառնել բանջարեղենն ու համեմունքները։

Թթու վարունգով աղցան

Այսպիսով, պատրաստել ենք թեթև աղցան, որը լավ է ուտել ճաշից և ընթրիքից առաջ։ Այն մաքրում է օրգանիզմը, վերացնում է տոքսինները, պայքարում է մաշկի թերությունների դեմ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր աղցան կծու հալապենյո

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք