Սուրբ Ծննդյան թխվածքաբլիթներ մեղրով. Շուտով սկսվելու են տոները, պետք է դրանք գեղեցիկ ու համեղ անցկացնել

թխվածքաբլիթներ մեղրով ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Անկախ ամեն ինչից տոնը գալու է, և պետք է պատրաստել Սուրբ Ծննդյան թխվածքաբլիթներ մեղրով:

Տոնի անփոփոխ հատկանիշը տոնածառն է, որը երեխաները սիրում են զարդարել։ Ատլասե ժապավեններով ամանորյա մեղրաբլիթները հիանալի տեսք կունենան ճյուղերի վրա։ Երեխաները հիացած կլինեն:

Մեր բաղադրատոմսի շնորհիվ դուք կկարողանաք պատրաստել վառ թխվածքաբլիթներ, որոնցով կարող եք զարդարել Ամանորյա ծառը։ Նրանք կարող են նաև անմիջապես ուտել անուշաբույր թեյի հետ կամ դասավորել տարաներում: Թխվածքաբլիթները հանգիստ կարող են պահվել մինչև մեկ ամիս, առանց հնանալու:

Զարդարեք բլիթներն այնպես, ինչպես թույլ է տալիս ձեր երևակայությունը։

թխվածքաբլիթներ մեղրով

Սուրբ Ծննդյան թխվածքաբլիթներ մեղրով. Բաղադրիչներ

_ Շաքարավազ 100 գ

_ Մեղր 165 գ

_ Աղացած կոճապղպեղ 1,5 թեյի գդալ

_ Բուրավետ պղպեղ 1 թեյի գդալ

_ Դարչին 1 թեյի գդալ

_ Մեխակ 1 թեյի գդալ

_ Սոդա 2 թեյի գդալ

_ Կարագ 125 գ

_ Ցորենի ալյուր 525 գ

_ Ձու 1 հատ

_ Ձվի սպիտակուց 1 հատ

_ Շաքարի փոշի 150 գ

_ Սննդի գունանյութ ըստ ճաշակի

թխվածքաբլիթներ մեղրով թխվածքաբլիթներ մեղրով

թխվածքաբլիթներ մեղրով
Սուրբ Ծննդյան թխվածքաբլիթներ մեղրով. Պատրաստման եղանակը

_ Կաթսայի մեջ լցնել շաքարավազը, մեղրը և փափկած կարագը։ Ավելացնել աղացած կոճապղպեղը և մեխակը։

_ Ավելացնել աղացած դարչին և բուրավետ պղպեղ: Ամեն ինչ հասցնել եռման աստիճանի, երբեմն խառնելով: Կրակից հանել։

_ Լցնել սոդան, ավելացնել ձուն և ցորենի ալյուրը։ Ճկուն համասեռ խմոր հունցել։

_ Խմորը կիսել երկու մասի։ Մի կտորը դրեք պոլիէթիլենային տոպրակի մեջ և մի կողմ թողեք։

_ Խմորի երկրորդ մասը գրտնակում ենք կես սանտիմետր հաստությամբ բարակ շերտով։ Կտրեք թխվածքաբլիթները ձևերով:

_ Թխվածքաբլիթները դնել ջեռոցի տապակի վրա և 12-14 րոպեով ուղարկել 170 աստիճան տաքացրած ջեռոցը (եզրերը պետք է կարմրեն)։

_ Պատրաստեք գլազուրը(ջնարակը). Հարել սպիտակուցը, աստիճանաբար ավելացնել շաքարի փոշին՝ շարունակելով հարել։ Ցանկության դեպքում ավելացնել մի քանի կաթիլ սննդի ներկ: Լավ խառնել։

_ Լցնել ստացված գլազուրը հրուշակեղենի տոպրակի մեջ և դրանով զարդարել թխվածքաբլիթները։ Ապա թողեք, որ ամբողջովին չորանա։

թխվածքաբլիթներ մեղրով թխվածքաբլիթներ մեղրով թխվածքաբլիթներ մեղրով
Եթե ​​նախատեսում եք թխվածքաբլիթները կախել տոնածառի վրա, ապա թխելուց առաջ յուրաքանչյուր թխվածքաբլիթի վրա անցք բացեք։ Դրա միջոցով, հնարավոր կլինի թել կամ ժապավեն անցկացնել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պեչենիներ այսինգով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք