Թխվածքաբլիթ Եգիպտացորեն. Պարզ և փխրուն խմորեղեն թեյի համար 

Թխվածքաբլիթ Եգիպտացորեն ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Թխվածքաբլիթ Եգիպտացորեն. Պարզ և փխրուն խմորեղեն թեյի համար

Եկեք պատրաստենք պարզ, փխրուն թխվածքաբլիթ: Բաղադրատոմսը շատ պարզ է: Թխվածքաբլիթները պատաստվում են մատչելի մթերքներից, համեղ են և օրիգինալ: Դա բավականին պինդ է ստացվում: Ոչ,  կոշտ, բայց բավականին ամուր, քանի որ այն պարունակում է բավականաչափ մեծ քանակությամբ ձվի զանգված, դրա շնորհիվ է, որ մակերեսին հստակ պատկեր ստանալ հնարավոր է:

Վանիլի համը նուրբ է: Եգիպտացորենի ալյուրի համն արտահայտվում է, բայց, եթե չեք սիրում այդ համը, կամ ձեռքի տակ չունեք, կարող եք վերցնել սովորական ցորենի ալյուր: Դուք նույնիսկ կարող եք բացառել վանիլինը, այդ դեպքում թխվածքաբլիթը կստացվի ավելի հասարակ ու պարզ համով:

Թխվածքաբլիթ Եգիպտացորեն

Թխվածքաբլիթ Եգիպտացորեն. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Եգիպտացորենի ալյուր — 150 գ
  • Ցորենի ալյուր — 100 գ
  • Փխրեցուցիչ — 5 գ
  • Շաքարավազ — 80 գ
  • Վանիլային շաքար — 4 գ
  • Աղ — պտղունց
  • Բուսական յուղ (առանց հոտի) — 80 մլ
  • Կաթ (ջուր) — 40 մլ
  • Ձու — 1 հատ

Թխվածքաբլիթ Եգիպտացորեն

Թխվածքաբլիթ Եգիպտացորեն. Պատրաստման եղանակը

  1. Կոտրել ձուն ամանի մեջ: Ավելացնել շաքար, վանիլային շաքար, մի պտղունց աղ, կաթ կամ ջուր (սա գործնականում չի ազդի արդյունքի վրա, այստեղ ջուր է օգտագործվել) և բուսական յուղ: Խառնել և թողնել մի քանի րոպե, որպեսզի շաքարը հալվի:
  2. Հետո ավելացնել եգիպտացորենի ալյուրը, ցորենի ալյուրը և փխրեցուցիչը, խմորը հունցել: Պատրաստի վիճակում ստացվում է փափուկ, ենթարկվող, մի քիչ ձեռքերին կպչող խմոր:
  3. Խմորից պոկել փոքր կտորներ և գլորել դրանք ընկույզի չափ գնդիկների նման: Այս մթերքներից 34 գնդիկ ստացվեց:
  4. Գնդիկները գլորելով ձևավորել մոտ 5 սանտիմետր երկարությամբ գլանակներ:
  5. Յուրաքանչյուր երկարավուն խմորի վրա երկու ուղղությամբ հատումների շարք անել, մոտ մեկուկես միլիմետր խորությամբ, միմյանց հանդեպ 90 աստիճանով:
  6. Ձևավորվում են խորանարդիկներ՝ խորհրդանշելով եգիպտացորենի հատիկները:
  7. Խմորըի կտորները շարել ջեռոցի տապակի վրա և դնել դրանք միջին մակարդակում, 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Եփել մոտ 15 րոպե:

Թխվածքաբլիթ Եգիպտացորեն

Թխվածքաբլիթ Եգիպտացորենը պատրաստ է։

Բարի ախորժակ

Տեսանյութ

Մեղրով թխվածքաբլիթներ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք