Թխվածքաբլիթ Ձնագունդ. Համեղ, փխրուն, ձմռան բույրով խմորեղեն՝ սուրճի հետ մատուցելու համար

Թխվածքաբլիթ Ձնագունդ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Թխվածքաբլիթ Ձնագունդ. Համեղ, փխրուն, ձմռան բույրով խմորեղեն՝ սուրճի հետ մատուցելու համար

Եկեք պատրաստենք նուրբ փխրուն թխվածքաբլիթ, որը լցված է անուշաբույր կոկոսի և ջեմի միջուկով: Այն նուրբ է ու բառացիորեն հալչում է բերանում: Անպայման պատրաստեք ու հաճելի պահեր վայելեք:

Թխվածքաբլիթ Ձնագունդ

Թխվածքաբլիթ Ձնագունդ. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմորի համար

  • Ալյուր — 320 գ
  • Թխում փոշի — 1 թեյի գդալ
  • Ձու — 1 հատ
  • Շաքարի փոշի — 30 գ
  • Աղ — 1 պտղունց
  • Կարագ (մարգարին) — 200 գ
  • Բուսական յուղ (առանց հոտի) — 40 մլ
  • Թթվասեր (20%) — 50 գ

Լցոնի բաղադրիչները

  • Կոկոսի փաթիլներ (շատ մանր) — 45 գ
  • Ջեմ — մոտ 180 գ

Զարդարելու համար

  • Շաքարի փոշի — մոտ 1,5 ճաշի գդալ

Թխվածքաբլիթ Ձնագունդ

Թխվածքաբլիթ Ձնագունդ. Պատրաստման եղանակը

  1. Կոկոսի փաթիլները լցնել ամանի մեջ: Ավելացնել ջեմ և մանրակրկիտ խառնել: Միանգամից մի ավելացրեք ամբողջ ջեմը, գուցե չափից մի փոքր պակաս կարիք ունենաք: Այս բաղադրատոմսը պահանջում է կոկոսի շատ մանր փաթիլներ: Դրանք ունեն ավելի բարձր խոնավության կլանող հատկություն, և նման փշուրներով լցոնը չի ​​«հոսում»: Հենց որ ստացված զանգվածից հեշտությամբ կարողանաք խիտ գնդիկ ձևավորել, այլևս հարկ չի լինի ջեմ ավելացնել. Լցոնը պատրաստ է:
  2. Խմորի համար սենյակային ջերմաստիճանի կարագի (կամ մարգարինի) ամանի մեջ  ավելացնել շաքարի փոշի և մի պտղունց աղ (եթե կարագը աղած չէ), տրորելով խառնել:  Խմորի բաղադրատոմսում շատ քիչ շաքարի փոշի կա՝ ընդամենը 30 գրամ, քանի որ լցոնն է քաղցր:
  3. Այժմ ավելացնել ձուն, թթվասերը և բուսական յուղը, խառնել, ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը: Խմորը հունցել: Ստացվում է շատ փափուկ և առաձգական խմոր, որն աշխատելիս ​​ընդհանրապես չի կպչի ձեռքերին:
  4. Խմորից կազմել ընկույզի չափ գնդիկների: Այս դեպքում ստացվեց 48 կտոր:
    Այժմ պատրատենք փոքրիկ գնդիկներ լցոնից: Դրանք պետք է լինեն այնքան, որքան խմորի գնդիկները:
  5. Վերցնել մի գնդիկ խմոր, բացել ձագարի նման, դնել լցոնի գնդիկը, ծալելով վրա բերել եզրերը և գնդիկ գլորել: Այս պրոցեսում ոչ խմորը, ոչ էլ միջուկը չեն կպչում ափի մեջ, ուստի աշխատանքն արագ է ընթանում:
  6. Պատրաստված գնդիկները շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի մեջ և այն դնել մեջտեղի դարակի վրա՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխել մոտ 20 րոպե:
  7. Քանի որ խմորի մեջ քիչ շաքար կա, ուստի բլիթները շատ դարչնագույն չեն լինի: Վերջում գնդիկների վրա շաղ տալ շաքարի փոշի:

Թխվածքաբլիթ Ձնագունդ

Թխվածքաբլիթ Ձնագունդը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Մեղրով թխվածքաբլիթներ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք