Իսկական ճոխ հրաշք Տիրամիսու բաժակներով․ Բացում ենք գաղտնիքները Մասնագետից

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք Տիրամիսու բաժակներում, այս բերանում հալչող նրբության գաղտնիքները մասնագետից ամենայն մանրամասնությամբ կիմանաք մեր տեսանյութը մինչև վերջ նայելով։

Իսկ լայքեր դնելով և բաժանորդագրվելով, դուք ինձ շատ կօգնեք  և կոգևորեք, առավել հետաքրքիր բաղադրատոմսեր ներկայացնելու համար։

Իսկական ճոխ հրաշք Տիրամիսու բաժակներով․ Բացում ենք գաղտնիքները Մասնագետից

Տիրամիսու բաժակներում Բաղադրիչները

Խմոր Տիրամիսու

  • 2 ձու
  • Ալյուր — 50 գր
  • Շաքարի փոշի — 65 գրամ
  • Հեղուկ վանիլին — 1-2 կաթիլ

Կրեմ Տիրամիսու

  • Ձվի դեղնուց — 5 հատ
  • Շաքարի փոշի — 0,5 բաժակ կամ 100 գր․
  • Մասկարպոնե աղանդերային պանիր Գալբանի բրենդից — 250 գր․
  • Սերուցք 30%-ից բարձր Պարմալատ կամ Պրեզիդենտ ֆիրմայից — 125 գր․
  • Ոգելից խմիչք՝ Մարսալա իտալական գինի կամ սրճային լիկյոր Կալուա կամ լիկյոր Բելիս  — 25-50 գր
  • Կակաոի փոշի՝ ցանկալի է ֆրանսիական

Տիրամիսու բաժակներում Քայլ առ քայլ

  • Շատ օրիգինալ բաղադրատոմս ենք ներկայացնելու նշեմ նաև որ հատուկ մասնագետ է մեզ համար պատրաստելու Բեյքերի Պուդրայից
  • Նախ շաքարի փոշին և ալյուրը կշռեք
  • Պետք է օգտագործենք խմորի մեջ 65 գրամ շաքարի փոշի, մոտավորապես 1/3 բաժակ
  • 50 գրամ ալյուր կօգտագործենք, մոտավորապես 1 սուրճի բաժակ կլինի
  • 2 ձուն կառանձնացնենք սպիտակուցը դեղնուցից
  • Սկսենք հարել սպիտակուցից, մի փոքր անց պետք է հեղուկ վանիլինի 2 կաթիլ ավելացնենք, եթե փոշի եք ավելացնելու ապա պարտադիր ալյուրի կամ շաքարի փոշու մեջ կլցնեք նոր կլավելացնեք խմորի մեջ
  • Եվս մի փոքր հարելուց հետո կավելացնենք շաքարի փոշու մի մասը
  • Այս թխվածքում մասնագետը նշում է, որ ցանկալի է օգտագործել տնական ձու
  • Սպիտակուցը այնքան հարեցինք, որ լավ պնդացավ դնենք կողքի այժմ հարենք դեղնուցը, մի փոքր անց ավելացնենք մեր 65 գրամ շաքարի փոշուց մնացած մասը
  • Հարեցինք սպիտակեց, վերջ, արդեն ժամանակն է իրար խառնելու
  • Սպիտակուցը քիչ քիչ լցնենք դեղնուցին և առանց հարիչ խառնենք հատակից դեպի վեր դանդաղ շարժումներով
  • Նախապես նախատեսված ալյուրն անպայման մաղելով և թթվածնով հագեցնելով խառնենք այս զանգվածին և նրբորեն խառնելով ստանանք մեր խմորը, որից արդեն կթխենք մեր տիրամիսուի համար Սավայարդի թխվածքաբլիթները

Իսկական ճոխ հրաշք Տիրամիսու բաժակներով․ Բացում ենք գաղտնիքները Մասնագետից

  • Լցնենք հատուկ տոպրակների մեջ և փորձենք ներքևում բացված անցքով ձևավորել թխվածքաբլիթներ երկարուկ տեսքով
  • Իհարկե այս տիրամիսու ի Սավայարդի թխվածքաբլիթներից արդեն պատրաստ կարող եք առնել խանութից, բայց մեր խոստացված համը հաստատ այդ դեպքում չեք ստանա
  • Ջեռոց դնելուց առաջ վրան շաքարի փոշի կցանենք լրացուցիչ խրթխրթան համ տալու համար և կթխենք ջեռոցում 180 աստիճանում մոտ 10 րոպե, հենց կկարմրեն կհանենք
  • Այդ ընթացքում կպատրաստենք կրեմը մեր տիրամիսու ի
  • Հարկավոր է տնական համեղ ձու 5 հատ առանձնացնել դեղնուցները, սպիտակուցները այլ նպատակով կօգտագործենք, դրանք մեզ պետք չեն
  • Սկսում ենք դեղնուցը հարել հարիչով
  • Դեղնուցի վրա պետք է ավելացնենք կես բաժակ շաքարի փոշի, եթե ավելի քաղցր եք ուզում, կարող եք և մինչև մեկ բաժակ լցնել
  • Հարելուց մի փոքր անց պետք է դնենք տաք ջրի վրա դեռ չեռացող իհարկե, որպեսզի գոլորշու վրա շարունակենք հարել, մինչև ամբողջությամբ սպիտակի և փրփրի
  • Կողքին նախապատրաստում ենք լավ սառը ջրով և սառույցներով կաթսա, որպեսզի անմիջապես դեղնուցները գոլորշու վրայից դնենք սառը ջրի մեջ, որպեսզի չհասցնեն եփվել
  • Այժմ պետք է ավելացնել 25-50 գրամ շատ համեղ ոգելից, ոչ մի դեպքում կոնյակ չլինի․ շատ համապատասխան է Մարսալա իտալական գինին կամ սրճային լիկյոր Կալուա կամ լիկյոր Բելիս
  • Յուրաքանչյուր բաղադրիչի որակից էապես կախված է վերջնական թխվածքի կամ ցանկացած ուտեստի համը դա հաշվի առեք
  • Լավ սպիտակ փրփուր ստացանք այժմ մեկտեղենք մնացած բաղադրիչների հետ
  • Կարելի է ասել ես ուղղակի սիրահարվել եմ այս մթերքի վրա
  • Դա Պրեզիդենտ ֆիրմայից Մասկարպոնե դեսերտային պանիրն է, որն ուղղակի անփոխարիելի պարտադիր բաղադրիչն է նուրբ համեղություններ ստանալու համար

Իսկական ճոխ հրաշք Տիրամիսու բաժակներով․ Բացում ենք գաղտնիքները Մասնագետից

  • Այս Մասկարպոնե պանիրը ունի մի փոքր քաղցրություն, համեղ նուրբ բաղադրության շնորհիվ շատ արագ լուծվում է ցանկացած կրեմի զանգվածի հետ, բնականաբար առանց այս հրաշքի Տիրամիսու չենք կարող ստանալ
  • մեկ տուփը, այսինքն 250 գրամն էլ կլցնենք մեր կրեմի վրա
  • Մի քանի րոպեի ընթացքում ձեռքի հարիչով խառնեցինք լրիվ լուծվեց, հատկապես եթե պատրաստելուց 1 ժամ առաջ սառնարանից հանած եք լինում
  • Այժմ սերուցքի հերթն է, օգտագործելու ենք 125 գրամ սերուցք
  • Կարող եք վերցնել և Պրեզիդենտ ֆիրմայից և արդեն ավելի հարմար և փոքր չափով Պարմալատ բրենդից
  • Պարզապես ուշադիր կլինեք որ յուղայնությունը 30%-ից բարձր լինի
  • Իմ նշած երկու ֆիրմաներն էլ վստահելի և համեղ սերուցքներ են արտադրում, որոնք այ այսպես շատ արագ պինդ սպիտակ փրփուրի ենք վերածվում
  • Սա էլ խառնեցինք մեր կրեմի հիմնական զանգվածին և դրեցինք կողքի
  • Այս ընթացքում արդեն եփվեցին մեր խրխրթան Սավայարդի թխվածքաբլիթները
  • Իսկ մինչ այդ նաև նախապատրաստել էինք իտալական համեղ սուրճը, կարող եք էքսպրեսո պատվիրել հատուկ, քանի որ սուրճի համը շատ կարևոր է նույնպես, ինպես և մնացած բոլոր բաղադրիչներինը
  • Այժմ ամեն ինչ պատրաստ է մնում է հավաքենք մեր Տիրամիսու ի բաժակները
  • Մեր ալիքում բաժակներով Շոկ Մանժե էինք պատրաստել, որը ձեզ շատ դուր եկավ, եթե դեռ չեք նայել անպայման անցեք հղումով և դիտեք, այդ տեսանյութի արձագանքներից և ձեր բազմաթիվ խնդրանքներին ընդառաջ նաև ներկայացնում ենք ևս մեկ հաջողված և զովացնող ամառային աղանդեր ահա այս Տիրամիսու ն բաժակների մեջ
  • Բաժակի հատակին կրեմն ենք լցնելու
  • Թխվածքաբլիթները ամբողջական կամ էլ կիսված վիճակում թրջում ենք սուրճի մեջ մեկ կողմով և տեղավորում կրեմի մեջ
  • Հաջորդ շերտը կրկին կրեմը կլինի, ի դեպ կարող եք նաև տարածական տարայի մեջ հավաքել տիրամիսու ն դա էլ շատ հաջող տարբերակ է
  • Այժմ այս բաժակները ցելոֆանապատենք և ուղարկենք սառնարան առնվազն 2 ժամով, ցանկալի է իհարկե ամբողջ գիշեր թողնել սառնարանում
  • Հանելուց հետո պետք է կակոյի փոշի ցանելուց հետո նոր մատուցել

Իսկական ճոխ հրաշք Տիրամիսու բաժակներով․ Բացում ենք գաղտնիքները Մասնագետից

  • Ցանկալի է ֆրանսիական կակոի փոշի օգտագործել, պետք է այն շատ նուրբ և թեթև լինի, համապատասխանելով մեր բերանում հալվող, երբևէ ոչ մի այլ տեղ նման համեղություն չհամտեսած կամ հանդիպած տարբերակին, որը միայն ուտողը կհասկանա
  • Հուսով եմ հաճույքով դուք էլ կպատրաստեք և կվայելեք այս արքայավայել աղանդերը։

Իսկական ճոխ հրաշք Տիրամիսու բաժակներով Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք