Իտալական լավաշ. Պարզ խմորով, 30 րոպեում պատրաստենք առողջ ու համեղ հաց

Իտալական լավաշ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Իտալական լավաշ. Պարզ խմորով, 30 րոպեում պատրաստենք առողջ ու համեղ հաց

Ամենահամեղ հացն այն է, որը ինքներդ եք պատրաստում: Դրանք և պարզ են, և հաստատ մաքուր ու անվնաս: Մենք վաղուց արդեն սովորական հաց չենք գնում կամ թխում ենք ինքներս: Իսկ երբ ժամանակ չկա խմորիչով խմոր պատրատելու, պատրաստում ենք տարբեր լավաշներ, լոշիկներ:

Իտալական լավաշ

Ներկայացնում եմ մի հետաքրքիր բաղադրատոմս, որի օգնությամբ շատ արագ կարելի է թխել համեղ հացիկներ: Հեշտ խմորը, մի փոքր համեմունքներ և ձեր ժամանակի կես ժամը վերածվում են ցանկացած ուտեստի համեղ հավելման: Ավելին, այս համեղ հացիկները կարող եք ուտել որպես առանձին խորտիկ:

Իտալական լավաշ

Իտալական լավաշ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ցորենի ալյուր 300 գ
  • Ձվի սպիտակուց 2 հատ
  • Ձիթապտղի յուղ 30 մլ
  • Ջուր 150 մլ
  • Իտալական համեմունքներ 1 թեյի գդալ
  • Շաքար 1 թեյի գդալ
  • Աղ 1 թեյի գդալ

Իտալական լավաշ

Իտալական լավաշ

Իտալական լավաշ. Պատրաստման եղանակը

  1. Մաղած ալյուրը խառնել շաքարավազի և աղի հետ:
  2. Լցնել 1 սպիտակուց, ձիթապտղի յուղ, սենյակային ջերմաստիճանի ջուր և լավ խառնել բաղադրիչները ձեռքերով:
  3. Ալյուր ցանել սեղանի վրա և հունցել առաձգական խմոր:
  4. Խմորը գնդել և այնուհետև բաժանել այն ​​8 հավասար մասերի:
  5. Յուրաքանչյուր մասն առանձինգնդիկ անել, ապա վրա ալյուր ցանել և գրտնակել բարակ շերտով:
  6. Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով և վրան դասավորել բլիթները՝ վրան քսելով մյուս սպիտակուցը և վրան շաղ տալ իտալական համեմունքներ:
  7. Թխել 18 րոպե 210 ° C ջերմաստիճանում:

Իտալական լավաշ

Խրթխրթան տնական լավաշը կարելի է դնել տոնական սեղանին: Այն մատուցել թե տաք, թե սառը վիճակում:

Եթե այն ցողեք ջրով, ծածկեք սրբիչով և թողեք, որ մնա, այն կդառնա շատ փափուկ և ճկուն: Հացիկի հաստությունը կարգավորեք ձեր հայեցողությամբ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք