Իտալական սերուցքային կարկանդակ. Համեղ ու հեշտ պատրաստվող թխվածք

Իտալական սերուցքային կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Իտալական սերուցքային կարկանդակ. Համեղ ու հեշտ պատրաստվող թխվածք

Այս տեսակ կարկանդակների բաղադրատոմսերը պետք է լինեն ցանկացած տնային տնտեսուհու տետրում:

Կարկանդակը շատ քնքուշ է, հեշտ է պատրաստվում և լիովին մատչելի ապրանքներից է: Իսկ միջուկը կգրավի նույնիսկ ամենաքմահաճ համադամասերին` իր էլեգանտ համով:

Իտալական սերուցքային կարկանդակ

Իտալական սերուցքային կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչներ

Խմոր

  • Դեղնուց 3 հատ
  • Շաքար 50 գ
  • Մի պտղունց աղ
  • Կարագ 125 գ
  • Վանիլին 1 գ
  • Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
  • Ալյուր 200 գր

Լրացում

  • Թթվասեր (15-20%) 600 մլ
  • Սպիտակուց 3 հատ
  • Շաքար 125 գ
  • Մի պտղունց աղ
  • Օսլա 2 ճաշի գդալ
  • Վանիլին 1 գ

Իտալական սերուցքային կարկանդակ

Իտալական սերուցքային կարկանդակ. Պատրաստման եղանակը

  1. Նախ խառնել նախապես մաղած ալյուրն ու փխրեցուցիչն իրար: Խորը ամանի մեջ լցնել փափուկ կարագը, ցանկության դեպքում ավելացնել աղ, շաքար, վանիլին, ամեն ինչ հարել մինչև համասեռ դառնա:
  2. Հիմա մեկ առ մեկ դեղնուցներն ավելացնել՝ ամեն անգամ մանրակրկիտ խառնելով:
  3. Ավելացնել ալյուր և խմորը խառնել՝ օգտագործելով բահիկ: Ալյուրի մի մասը լցնել սեղանի վրա, վրան խմորը հունցել այնպես, որ այն դառնա փափուկ և հարթ:
  4. Խմորը բաժանել երկու մասի: Խմորի մի կտորը նույնպես բաժանել 2 մասի, փաթաթել տոպրակի մեջ և դնել սառնարան, իսկ երկրորդը թողնել սեղանին՝ ծածկելով տոպրակով:
  5. Տապակի վրա փռել յուղաթուղթը, ուղղանկյունաձև կտրել և թղթի վրա չորս անկյուններում կտրվածքներ անել 45 աստիճանի անկյան տակ, մինչև տապակին հասնելը:
  6. Խմորը գրտնակել 2 մմ հաստությամբ, հենց յուղաթղթի վրա, փռել տապակի վրա և կտրել ավելորդ խմորը, դրանից պատրատել կարկանդակի կողմերը:
  7. Լցոնը պատրաստելու համար սպիտակուցները լցնել խորը ամանի մեջ, ավելացնել աղ և խառնիչով հարել այնքան, մինչև որ հայտնվի թեթև փրփուր: Դրանից հետո  մանրակրկիտ խառնելով, բաժիններով լցնել շաքարավազը: Հարել 2-3 րոպե, այնպես, որ շաքարն ամբողջությամբ լուծվի:
  8. Այժմ ավելացնել օսլան, և, ցանկության դեպքում, վանիլինը, նորից հարել հարիչով:
  9. Հետո մասերով լցնել թթվասերը, բահիկով այն սպիտակուցային զանգվածի մեջ խառնելով:
  10. Խմորի վրա, պատառաքաղի օգնությամբ ծակոցներ անել ամբողջ մակերևույթի վրա և լցնելով պատրաստի միջուկը, բաշխել այն ​​հավասարաչափ:
  11. Հանել սառնարանում եղած խմորը և քերել խոշոր քերիչով:
  12. Կարկանդակի վրա քերած խմորը տարածել ամբողջ մակերևույթի վրա և դնել 180 աստիճանով տաքացրած ջեռոցում, 45-50 րոպե:

Պատրաստի կարկանդակը թողնել ջեռոցում, բացել դուռը և թողնել, որ սառչի: Դրանից հետո այն հանել վառարանից, հանել ձևամանից, դնել մետաղալարերով ցանցի վրա և թողնել, որ ամբողջովին սառչի:

Իտալական սերուցքային կարկանդակ

Իտալական սերուցքային կարկանդակը պատրաստ է: Ստացվում է շատ նուրբ ու եթերային է, որ պարզապես մատները հետը կուտեք: Համը նման է պլոմբիրի համի:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Լիմոնով համեղ տորթ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք