Պատրաստում ենք Լավաշով համեղ Նախաճաշ՝ Պարզ բաղադրատոմսով

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստում ենք շատ արագ պատրաստվող, միևնույն ժամանակ շատ համեղ նախաճաշ՝ պարզ բաղադրիչներով։

Լավաշով համեղ Նախաճաշ

Համեղ նախաճաշ․ բաղադրիչներ

_1 լավաշ

_4 ձու

_200 գր հալվող պանիր

Համեղ նախաճաշ․ հերթական քայլեր

_Ցածր կրակի վրա տաքացրած թավան պատել ձիթայուղով

_Վրան լավաշ փռել

_Վրան լցնել 4 ձու և աղ անել

_Վրան ավելացնել հալվող պանիր՝ սուլուգունի, հալվող լոռի ցանկացած։

_Փակել չորս կողմից ծրարի տեսք տալով։

Լավաշով համեղ Նախաճաշ

Յուրաքանչյուր կողմի վրա տապակել երկուսից երեք րոպե և վերջ՝ կարող եք մատուցել տաք վիճակում։

Նման սննդարար, պարզ լավաշով համեղ նախաճաշով սկսված օրը շատ հաջող է անցնելու։

Պատրաստում ենք Լավաշով համեղ Նախաճաշ Տեսանյութ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք