Լավաշով ձուկ. Անչափ համեղ ուտեստ

Լավաշով ձուկ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Լավաշով ձուկ. Անչափ համեղ ուտեստ, որը երբեք չի հոգնեցնի: Անհնար է դիմադրել այս ուտեստի նրբությանն ու համին: Երբ սա մատուցում են սեղանին, սովորաբար ուտեստներից առաջինն է վերջանում, քանի որ և հագեցնող է և համեղ:

Ինչ վերաբերում է պատրաստման եղանակին, պետք է նշենք, որ որքան էլ ուտեստը բարդ թվա, այն իրականում շատ արագ ու պարզ է պատրաստվում: Հարկավոր է ընդամենը մի քանի քայլ և դուք կարող եք վստահաբար հյուրասիրել ձեր անգամ քմահաճ հյուրերին: Այս ուտեստը շատ կսիրեն երեխաները, որովհետև տեսքով ու համով բոլորովին չի զիջում շաուրմային կամ բուրիտոյին:

Դե ինչ, արդեն անցնենք գործի և առողջարար ու համեղ ուտեստ պատրաստենք:

Լավաշով ձուկ

Լավաշով ձուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սկումբրիա ձկան փափուկ միսը 2 հատ
  • Լոլիկ 2 հատ
  • Սոխ 1 հատ
  • Կիտրոնի հյութ 3 ճաշի գդալ
  • Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ
  • Լավաշ 2 հատ
  • Աղ` ըստ համտեսի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ համտեսի

Լավաշով ձուկ

Լավաշով ձուկ. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  1. Սկումբրիայի միսը համեմել աղով և պղպեղով և տեղափոխել թավայի մեջ, որպեսզի յուղով տապակվի:
  2. Կիտրոնի հյութը խառնել ձիթապտղի յուղի հետ և խոզանակով քսել լավաշին:
  3. Մեջտեղում դնել լոլիկի կտորները, սոխի օղակները և տապակած ձկնամիսը:
  4. Լավաշով փաթաթել միջուկը և թեթևակի տապակել երկու կողմից:

Լավաշով ձուկ

Այս ուտեստի համար շատ հարմար են մեր հայկական ձկնատեսակները, բայց բնականաբար լավ կլինի վերցնել հնարավորինս առանց փշերի տեսակները: Դուք կարող եք ինքնուրույն փոփոխություններ անել բաղադրատոմսում ձկնամիսն ու համեմունքները տարբեր կերպ համադրելով:

Լավաշով ձուկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Լավաշով Ռուլետ Լցոնած Ձկով. Տոնական Ճոխ Ուտեստ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք