Լավաշով շտրուդել. Արագ թխվող ծույլ աղանդեր խնձորով

Լավաշով շտրուդել ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Լավաշով շտրուդել պատրաստելը իսկական փրկություն է այն տանտիրուհիների համար, ովքեր չեն սիրում երկար ժամանակն անցկացնել թխվածք պատրաստելու վրա։

Ծույլ շտրուդել պատրաստելու համար 30 րոպեից ավելի չեք ծախսի, հատկապես, եթե ջեռոցն արդեն տաքացված է։ Իսկ եթե երեխաներն օգնել լցոնման պատրաստման հարցում՝ գործընթացն էլ ավելի է հեշտանում։ Ի վերջո, այս աղանդերը ոչ մի կերպ չի զիջում ավանդական բաղադրատոմսով պատրաստված շտրուդելին։ Համոզվեք ինքներդ:

Լավաշով շտրուդել

Լավաշով շտրուդել. Բաղադրիչներ

_Լավաշ 2 հատ

_Խնձոր 6 հատ

_Կարագ 50 գ

_Դարչին 1 թեյի գդալ

_Մշկընկույզ 1 թեյի գդալ

_Նարնջի հյութ 4 ճաշի գդալ

_Շաքար 75 գ

_Չամիչ 75 գ

_Ընկույզ 80 գ

_Օսլա 2 ճաշի գդալ

_Ձու 1 հատ

Լավաշով շտրուդել Լավաշով շտրուդել
Լավաշով շտրուդել. Պատրաստման եղանակը

_Լվանալ և չորացնել թթու խնձորները: Մաքրել դրանց կեղևը և միջուկները: Պտղամիսը կտրատել խորանարդիկներով։

_20 գ կարագը հալեցնել տապակի մեջ։ Վրան խնձորը լցնել, տապակել, խառնելով, 3 րոպե:

_Այնուհետև խնձորներին ավելացրեք նշված քանակի շաքարավազի և դարչինի կեսը։

_Թավայի մեջ քամել նարնջի հյութը, ավելացնել չամիչը, օսլան և մանր կտրատած ընկույզը։

_Ի դեպ, չամիչը կարելի է նախապես թրջել կոնյակի կամ ռոմի մեջ։ Միջուկը եփել ևս 5 րոպե։

_Լավաշի վրա քսել մնացած կարագը: Վրան դնել պատրաստի միջուկը։

_Ոլորել ռուլետը, վրան կտրվածքներ անել:

_Ռուլետի վրա քսել հարած ձու, ցանել շագանակագույն կամ սովորական շաքարավազ, կամ մանրացված ընկույզ։

_Շտրուդելը դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20-30 րոպե։

Լավաշով շտրուդել
Թխվածքը պատրաստ է։ Մատուցել թեթևակի սառելուց հետո՝ զարդարելով շաքարի փոշիով և անանուխի մի քանի տերևով: Շտրուդելը ֆանտաստիկ համեղ է ստացվում մի գդալ վանիլային պաղպաղակի հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սիննաբոն բուլկիներ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք