Լավաշով ջեռեփուկ. Դյուրամարս և անուշաբույր նախաճաշ

Լավաշով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լավաշով ջեռեփուկ. Դյուրամարս և անուշաբույր նախաճաշ

Ջեռոցում տապակված ուտեստը համի հրաշք է պատրաստման իր պարզությամբ: Սա իսկական գտածո է յուրաքանչյուր մարդու համար, ով սիրում է համեղ ուտեստներ:

Ուշադրություն դարձնենք համին` քնքուշ և փխրուն կեղևը մեզ տալիս է լավաշը, հյութալիությունն ու անուշաբույր հմայքը՝ միջուկը:

Լավաշով ջեռեփուկ

Լավաշով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լավաշ

_Կոշտ պանիր 200 գրամ

_Լոլիկ 1-2 հատ

_Բուլղարական պղպեղ 1 կամ 2 հատ

_Ցանկացած միս (թռչնամիս, հորթի միս կամ խոզապուխտ)

_Ձու 2 հատ

_Կանաչի՝ ըստ ճաշակի

_Աղ,պղպեղ՝ ըստ ճաշակի

_Մայոնեզ կամ թթվասեր՝ ըստ ճաշակի

_Տոմատի մածուկ՝ ըստ ճաշակի

Լավաշով ջեռեփուկ

Լավաշով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Նախապես եփել միսը, որը կօգտագործվի լցոնի ժամանակ, կտրատել այն: Կարող եք նաև եփած երշիկ վերցնել, ընդհանրապես, այն, ինչ կա սառնարանում:

_Կտրատել պղպեղը, լոլիկը և կանաչիները, կարելի է ավելացնել կանաչ սոխ, պանիրը քերել:

_Խառնել միջուկի բոլոր բաղադրիչները, աղը և պղպեղը ըստ ճաշակի, հարել 2 ձվի հետ և չմոռանալ պանիրը:

_Լավաշին քսել թթվասերով և կետչուպով խառնուրդը (կարող եք թթվասերի փոխարեն մայոնեզ օգտագործել):

_Դնել լցոնը և փաթաթել: Լավաշով ռուլետի վրա թթվասեր քսել:

_Թխել ջեռոցում մինչև դարչնագույնը, 15-18 րոպեն բավական կլինի:

Լավաշով ջեռեփուկ

Դուք կարող եք մատուցել ջեռեփուկը տաք կամ սառը վիճակում: Այն միշտ կլինի համեղ!

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ծույլ լազանյա լավաշով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք