Լոբով աղցան. Թագավորական պահածո ձմռան համար

Լոբով աղցան Պահածոներ

Այս համեղ լոբով աղցան ունենալիս դուք չեք մտահոգվի, որ առանց մսի ուտեստը հագեցնող չի լինի:

Սա հիանալի, ունիվերսալ պահածոյի տարբերակ է, որը կարող եք օգտագործել որպես տաք կամ սառը կողմնակի ճաշատեսակ, ինքնուրույն աղցան, ապուրների հավելում:

Սա շատ համեղ և հագեցնող լոբով պատրաստուկ է լոլիկի սոուսում՝ քաղցր պղպեղով։

Լոբով աղցան

Լոբով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_ լոբի 500 գ

_ քաղցր պղպեղ 1 կգ

_ սոխ 1 կգ

_ գազար 1 կգ

_ լոլիկ 2 կգ

_ բուսական յուղ 250 մլ

_ քացախ 9% 70 մլ

_ տոմատի մածուկ 100 գ

_ աղ 2 ճաշի գդալ

Լոբով աղցան

Լոբով աղցան. Պատրաստման եղանակը

_Լոբին նախապես սառը ջրում 6-ից 8 ժամ թրջելուց հետո եփել, թրջելուց հետո ավելի արագ կեփվեն։

_Քերել գազարը խոշոր քերիչով, սոխ և քաղցր պղպեղը կտրատել խորանարդիկներով։

_Ցանկության դեպքում վերցրեք մի հատ կծու պղպեղ, մանր կտրատել։ Կարող եք նաև սխտոր ավելացնել։

_Լոլիկը բլենդերով մանրացնելով խյուս դարձնել:

_Սոխը կաթսայի մեջ տապակել բուսայուղի մեջ, մինչև կիսով չափ եփվի, ավելացնել գազարն ու քաղցր պղպեղը, լցնել լոլիկի խյուսը և ավելացնել տոմատի մածուկը, աղը և լոբին, եփել 30 րոպե։

_Եթե ​​սխտոր եք ավելացնելու, ապա այս փուլում ավելացրեք, նաև լցրեք քացախը, խառնեք և եփեք 3-ից 4 րոպե։

_Պատրաստի զանգվածը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել կափարիչներով և թողնել սառչի:

Լոբով աղցան

Պահածոները շարել նկուղում կամ մառանում:

Սա պահածոյացված լոբու ամենահամեղ բաղադրատոմսերից մեկն է և ամենաարագ ճաշն ու ընթրիքն է, եթե ժամանակ չունեք տարբեր կերակուրներ պատրաստելու համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լոբով աղցան

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք