Լոբով ապուր Բոբ Չորբա. Դյուրամարս, գունեղ ճաշատեսակ բուլղարական խոհանոցից

Բոբ Չորբա. լոբով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Լոբով ապուր Բոբ Չորբա. Դյուրամարս, գունեղ ճաշատեսակ բուլղարական խոհանոցից

Արևոտ Բուլղարիայում գիտեն, թե ինչպես կարելի է հագեցնել քաղցը տաք եղանակին, երբ չես ուզում ոչ միս, ոչ էլ ձուկ: Ասես հենց դրա համար է հորինված այս թանձր և հարուստ ապուրը: Ինչպես ցանկացած ավանդական ուտեստ, այս ապուրն էլ ունի բազմաթիվ տարբերակներ:

Կերակուրն ավելի կծու դարձնելու համար կարող եք ավելացնել մի քիչ կծու պղպեղ: Այնուամենայնիվ, խորհուրդ եմ տալիս նախ փորձել դասական տարբերակը, որպեսզի վայելեք բոլոր բաղադրիչների արտահայտված համը: Այն մատուցվում է ոչ թե տաք, այլ մի փոքր սառեցված: Ես խորհուրդ եմ տալիս հենց առաջին անգամն էլ սառը վիճակում փորձել:

Լոբով ապուր Բոբ Չորբա

Լոբով ապուր Բոբ Չորբա. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Լոբի 200 գ
  • Սոխ 1 հատ
  • Սխտոր 2 պճեղ
  • Լոլիկ 1 հատ
  • Բուլղարական պղպեղ 1 հատ
  • Գազար 1 հատ
  • Ջուր 1,75 լ
  • Աղ` ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
  • Պապրիկա 1,5 ճաշի գդալ
  • Չորացրած անանուխ 2 ճաշի գդալ
  • Արևածաղկի ձեթ 4 ճաշի գդալ

Լոբով ապուր Բոբ Չորբա

Լոբով ապուր Բոբ Չորբա

Լոբով ապուր Բոբ Չորբա. Պատրաստման եղանակը

  1. Նախ պատրաստել լոբին: Դա անելու համար այն լվանալ, ապա լցնել խորը ամանի մեջ, ծածկել ջրով և թողնել առնվազն 8 ժամ:
  2. Դրանից հետո հեղուկը քամել: Լոբին լցնել կաթսայի մեջ և ավելացնել 750 մլ ջուր: Կաթսան դնել կրակի վրա և հեղուկը եռացնել:
  3. Եռալուց հետո եփել ևս 5 րոպե միջին կրակի վրա, ջուրը քամել, լոբուն ավելացնել 2 ճաշի գդալ արևածաղկի ձեթ:
  4. Լոբին բովել մոտ 2 րոպե՝ անընդհատ խառնելով:
  5. Լցնել ևս 1 լիտր տաք, եռացրած ջուր, եռացնել և եփել լոբին ցածր կրակի վրա 45-50 րոպե:
  6. Այդ ընթացքում պատրաստել մնացած բաղադրիչները: Մաքրել ու կտրատել սոխը:
  7. Սխտորն ճզմել մամլիչով կամ դանակով կտրել:
  8. Մաքրել և քերել գազարը խոշոր քերիչով: Նախ բուլղարական պղպեղը մաքրել սերմերից, ապա լոլիկի հետ միասին կտրել միջին չափի շերտերի:
  9. Մնացած բուսական յուղը տաքացնել տապակի մեջ և տապակել գազարը սոխով և սխտորով մոտ 8 րոպե:
  10. Ավելացնել պատրաստի լոլիկը և բուլղարական պղպեղը, աղ, պղպեղ անել:
  11. Խառնել բաղադրիչները, ծածկել և եփել 5 րոպե:
  12. Տապակի պարունակությունը լցնել լոբով կաթսայի մեջ, հասցնել եռման և եփել ևս 25 րոպե ցածր ջերմության վրա:

Բոբ Չորբա լոբով ապուր

Բուլղարական լոբով ապուրը հաջողությամբ կթարմացնի ձեր ապուրների ցանկը: Դրա համը նման չէ ուրիշ ավանդական ապուրների, որոնց մենք այդքան սովոր ենք:

Լոբով ապուր Բոբ Չորբան պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կանաչ լոբով ուտեստ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք