Առաջարկում եմ Լոբով կրեմ ապուր պատրաստել և մատուցել որպես համեղ ճաշ կամ հագեցնող ընթրիք։
Շատերն են սիրում լոբով ապուրներ, բայց հազվադեպ են պատրաստում, քանի որ դրա համար շատ ժամանակ է պահանջվում։ Այնուամենայնիվ, ապուրն այնքան կարևոր է, որ կարելի անհրաժեշտ ջանքեր գործադրել լիարժեք սննդակարգ ունենալու համար:
Լոբով կրեմ ապուր. Բաղադրիչներ
_Կարտոֆիլ — 600 գ
_Լոբի — 150 գ
_Սոխ — 120 գ
_Գազար — 145 գ
_Ջուր — 1,5լ
_Աղ — ըստ ճաշակի
_Աղացած սև պղպեղ — ըստ ճաշակի
_Դափնու տերև — 2 հատ
_Արևածաղկի ձեթ — 30 գ
_Թարմ սամիթ — 3 ճյուղ

Լոբով կրեմ ապուր. Պատրաստման եղանակը
_Լոբին լավ ողողել և թրջել մի քանի ժամ, կարող եք նույնիսկ ողջ գիշեր թողնել։ Եփել մինչև փափկի։
_Մաքրել կարտոֆիլը, լվանալ, կտրատել խորանարդիկներով, լցնել կաթսայի մեջ։
_Կաթսայի մեջ լցնել մոտ մեկ լիտր ջուր և դնել կրակին:
_Հասցնել եռման աստիճանի և եփել մինչև փափկելը՝ մարմանդ կրակի վրա:
_Սոխը կտրատել, գազարը քերել խոշոր քերիչով։ Տապակել թավայի մեջ, մինչև փափկի՝ մարմանդ կրակի վրա։
_Գրեթե պատրաստ կարտոֆիլին ավելացնել թրջած լոբին և տապակած բանջարեղենը:
_Ավելացնել տաք ջուր, հասցնել եռման աստիճանի։ Եռացնել 5-10 րոպե։ Փորձեք, եթե բոլոր բանջարեղենները պատրաստ են, կարող եք անցնել հաջորդ քայլին։
_Ապուրը խյուսի նման հարել ընկղմվող բլենդերի օգնությամբ: Համեմել աղով, պղպեղով, դափնու տերևով։
_Հասցնել եռման աստիճանի։ Եռացնել ևս մեկ րոպե և անջատել։
Լոբով ապուրը պատրաստ է։ Վրան լցրեք կտրատած սամիթ և կանչեք բոլորին սեղանի մոտ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դդումով կրեմ ապուր