Լոբով ջեռեփուկ. Հագեցնող ու համեղ, հյութալի ջեռեփուկը պատրաստեք սովորական ընթրիքի կամ հրավերքի համար

Լոբով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լոբով ջեռեփուկ պատրաստելու նոր բաղադրատոմսը հենց այն է, ինչը ձեզ հարմար կլինի, երբ ցանկանում եք թարմություն մտցնել ձեր ճաշացանկում և պատրաստել հիանալի ընտանեկան ընթրիք:

Լոբով ջեռեփուկ

Լոբով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_ Լոբի — 150 գ

_ Սոխ — 400 գ

_ Ձիթապտղի յուղ — 6 ճաշի գդալ

_ Աղ — ըստ ճաշակի

_ Ջուր — 500 մլ

_ Պղպեղ — ըստ ճաշակի

Լոբով ջեռեփուկ Լոբով ջեռեփուկ

Լոբով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_ Լոբին լցնել կաթսայի կամ խորը ամանի մեջ, լցնել սառը ջուր, որպեսզի այն ամբողջությամբ ծածկի լոբին, թողնել 12 ժամ։

_ Այնուհետև ջուրը քամեք, լոբին լմաքուր ջրով եփել, ուժեղ կրակի վրա հասցնել եռման աստիճանի։

_ Այնուհետև կրակը ցածրացրեք և եփեք մինչև լոբին փափկի, բայց չափազանց շատ չեփվի:

_ Քամեք թուրմը և պահեք։

_ Սոխը կտրատել օղակներով: Տապակի մեջ տաքացնել 4 ճաշի գդալ ձեթ, ավելացնել սոխը և խառնել, տապակել, մինչև այն թափանցիկ դառնա։

_ Աղ անել սոխին, ավելացնել կարմիր և սև պղպեղ, խառնել։

_ Թխելու կաղապարը յուղել, հերթով շարել լոբու և սոխի շերտեր (վերջին շերտը պետք է լինի լոբի), վրան լցնել մնացած ձեթը և լոբու արգանակը։

_ Թխել 20 րոպե 170-180°C ջերմաստիճանում։

Լոբով ջեռեփուկ

Ջեռեփուկը մատուցել նույն ձևամանի մեջ, որում թխվել են։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարմիր լոբով աղցան

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք