Լոլիկի պահածո. Քաղցրահամ պահածոն ունիվերսալ է, ձմռանը բազում կիրառումներ կունենա

Լոլիկի պահածո Պահածոներ

Պատրաստեք Լոլիկի պահածո պարզ բաղադրատոմսով: Լոլիկը կարելի է օգտագործել որպես նախուտեստ, կամ ավելացնել աղցաններին, պիցցայի պատրաստման ժամանակ, իսկ մարինադը կարելի է ավելացնել օրինակ՝ կաղամբապուրներին:

Սա ձմռան համար լոլիկի պահպանման ամենապարզ, բայց ամենահամեղ բաղադրատոմսերից մեկն է։ Այստեղ ոչ մի ավելորդ բան չկա, մթերքների նվազագույն հավաքածուով պատրաստվում է ամենաբուրավետ ու համեղ լոլիկը։

Լոլիկի պահածո

Լոլիկի պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները

_ ջուր 1 լ

_ աղ 1 ճաշի գդալ

_ շաքարավազ 4 ճաշի գդալ

_ քացախ 9% 4 ճաշի գդալ կամ կիտրոնաթթու 1 թեյի գդալ

Լոլիկի պահածո

Լոլիկի պահածո. Պատրաստման եղանակը

Մարինադը կարող եք պատրաստել քացախով կամ կիտրոնաթթվով, փորձեք երկու տարբերակներն էլ, այնուհետև ընտրեք այն, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս:

_ Մանրէազերծել բանկաները և կափարիչները, լվանալ բանջարեղենը և դնել բանկաների մեջ:

_ Լոլիկի վրա լցնել եռման ջուր, ծածկել կափարիչներով և թողնել 20 րոպե։

_Բանկաների ջուրը քամել՝ միաժամանակ չափելով, թե քանի լիտր մարինադ է պետք եփել։

_ Աղն ու շաքարը լուծել ջրում, եռացնել, եփել 4 րոպե, լցնել քացախը կամ կիտրոնաթթուն, եռացնել 1 րոպե և մարինադը լցնել բանկաների մեջ։

_Փակել կափարիչներով, բանկաները շրջել և փաթաթած թողնել, մինչև սառչեն։

Լոլիկի պահածո

Պահածոն կարելի է պահել մառանում, նկուղում, պատշգամբում կամ մահճակալի տակ։ Դրանք կարող են երկար պահվել, բայց գրեթե երբեք չեն մնում, շատ արագ ուտվում են։

Այս ախորժելի, բուրավետ, քաղցր լոլիկի աղաջուրը կարելի է ավելացնել բորշչին կամ կաղամբով ապուրին,կամ դրանով թեթև, ոչ կծու, տնական մանանեխ պատրաստել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խառը թթու

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք