Լոլիկով արագ խորտիկ. Սա փրկարար ուտեստ կլինի ամռան շոգ օրերին

Լոլիկով արագ խորտիկ ԱՂՑԱՆՆԵՐ

Լոլիկով արագ խորտիկ. Սա փրկարար ուտեստ կլինի ամռան շոգ օրերին

Նման արագ խորտիկը հեշտ է պատրաստվում, բայց այն ստացում է շատ համեղ ու թեթև: Այս խորտիկից պոկվել հնարավոր չէ: Այն ունի աջիկայի թեթև բույր, չափավոր կծու և միևնույն ժամանակ՝ շատ պայծառ համ:

Լոլիկով արագ խորտիկ

Լոլիկով արագ խորտիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Բուսական յուղ 50 մլ
  • Ջուր 30 մլ
  • Քացախ 9% 25 մլ
  • Շաքարավազ 3 ճաշի գդալ
  • Աղ 1 ճաշի գդալ
  • Կարմիր բուլղարական պղպեղ 1 հատ
  • Կծու պղպեղ 1 հատ
  • Սխտոր 6 պճեղ
  • Սամիթ 20 գր
  • Մաղադանոս 20 գր
  • Լոլիկ 700 գր

 

Լոլիկով արագ խորտիկ

Լոլիկով արագ խորտիկ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Միանգամից պատրաստեք մարինադը. Ամանի մեջ լցնել բուսական յուղ, ավելացնել քացախ և ջուր: Ավելացնել նաև աղ և շաքար: Խառնել և մի կողմ դնել:
  2. Կարմիր բուլղարական պղպեղը քերել խոշոր քերիչով: Կծու պղպեղը մանր կտրատել: Սխտորը ճզմել պղպեղի զանգվածի վրա, լավ խառնել:
  3. Կտրտել սամիթը և մաղադանոսը: Լոլիկը կտրել 4-6 մասերի:
  4. Մանր կտրատած լոլիկը շերտով դնել նախապատրաստած տարայի մեջ, որտեղ թրմելու եք:
  5. Վրան սխտոր և պղպեղ լցնել, դնել կտրատած կանաչեղենը: Լցնել մարինադի մի մասը:
  6. Այսպես ամեն ինչ կրկնել շերտերով: Վերից նորից լցնել մնացած մարինադը:
  7. Ծածկեք և մի կողմ դրեք 8 ժամ:

Լոլիկով արագ խորտիկ

Նշված ժամանակից հետո լոլիկը պատրաստ է: Սա համեղ է:

100% խորտիկը հենց այն է, ինչը հարմար է թե խնջույքի սեղանին մատուցելու, թե որպես նախուտեստ օրվա ընթացքում:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Նոր աղցան բրոկոլիով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք