Լոլիկով կրեմ ապուր. Արագ պատրաստվող բուրավետ ամառային կերակուր

Լոլիկով կրեմ ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Լոլիկով կրեմ ապուրը մի ուտեստ է, որը կարող է օգնել ձեզ, երբ ժամանակ չունեք գազօջախի մոտ երկար կանգնելու համար: Այն աներևակայելի հեշտ և արագ է պատրաստվում, պահանջվում է ընդամենը 10 րոպե:

Որքան բուրավետ և քնքուշ է ստացվում: Բացի այդ, երեխաները սիրում են այս կրեմ ապուրը: Երբ տեսնում են ապուրի մեջ լողացող բանջարեղենը, առողջ ճաշ ուտելու ցանկություն չունեն։ Բայց, նայելով այս հետաքրքիր ապուրին, որը մատուցվում է նաև տնական չորահացերով, փոքրիկներն անմիջապես գործի են անցնում։ Եվ մի քանի րոպե անց արդեն հավելումի կարիք կլինի:

Կարևոր նրբերանգ. Նախքան սխտորը ջեռոց ուղարկելը, մի մաքրեք այն։ Բավական է միայն բանջարեղենի վերին մասը կտրել։ Տապակած սխտորը շատ ավելի հեշտ է մաքրվում և բաժանվում պճեղների:

Լոլիկով կրեմ ապուր

Լոլիկով կրեմ ապուր. Բաղադրիչներ

_Լոլիկ 600 գ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 1 հատ

_Կրեմ պանիր 200 գ

_Պապրիկա 1 թեյի գդալ

_Պրովանսյան համեմունքներ 1 թեյի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

Լոլիկով կրեմ ապուր

Լոլիկով կրեմ ապուր. Պատրաստման եղանակը

_Լոլիկը մանրակրկիտ լվանալ: Մաքրել սոխը և կտրատել 4 մասի։

_Ջեռոցի ամանը յուղել արևածաղկի ձեթով։ Լցնել ամբողջական լոլիկներն ու կտրատած սոխը:

_Կտրել սխտորի գագաթը և դնել մնացած բանջարեղենի վրա։

_Ցանել պապրիկա և պրովանսյան համեմունքներ: Ավելացնել աղ և աղացած սև պղպեղ։

_Բանջարեղենի վրա կրեմ պանիր ավելացնել։

_35-40 րոպեով ուղարկում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոց։

_Լոլիկի կեղևը հանել։ Մաքրել սխտորը։

_Բլենդերի ամանի մեջ լցնել լոլիկը, սխտորը, սերուցքային պանիրն ու սոխը։

_Հարել ամեն ինչ, մինչև համասեռ դառնա:

Լոլիկով կրեմ ապուր

Այս ապուրը մատուցեք սխտորով չորահացերով: Դրանք պատրասատելու համար 4 շերտ սպիտակ հացը կտրատել փոքր խորանարդիկներով, 2-3 րոպե տապակել արևածաղկի ձեթով տաքացրած տապակի մեջ՝ անընդհատ խառնելով։

Հացը դնել խորը ամանի մեջ։ Դրան ավելացրեք 2 փոքր պճեղ ճզմած սխտոր և 2 պտղունց աղ։ Բոլոր բաղադրիչները լավ խառնել, թողնել 5 րոպե։ Այնուհետև նորից խառնել ամեն ինչ և պատրաստի չորահացերն ավելացնել ափսեի մեջ լցված լոլիկի կրեմ ապուրի վրա:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով կրեմ ապուր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք