Լոլիկով մարինադ. Գունեղ, համեղ և անուշաբույր պահածո

Լոլիկով մարինադ Պահածոներ

Լոլիկով մարինադ. Գունեղ, համեղ և անուշաբույր պահածո

Նման եղանակով մարինացված լոլիկը պինդ է, քաղցր, մաղադանոսի թեթև, բուրավետ համով:

Պահածոյի համար ես ընտրում եմ փոքր լոլիկներ, քանի որ դրանք երբեք չեն պայթում:

Լոլիկով մարինադ

Լոլիկով մարինադ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ 750 գ

_Քերած սխտոր 1 թեյի գդալ

_Գազար 1 թեյի գդալ

_Մաղադանոս՝ ըստ ճաշակի

_Մանանեխ հատիկավոր 1 թեյի գդալ

_Պղպեղ 6 հատ

_Քացախ 9% 1 ճաշի գդալ

_Ջուր 1 լ

_Աղ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 3 ճաշի գդալ

Մսով գնդիկներ. Նրբաճաշակ, դյուրամարս ուտելիք

Լոլիկով մարինադ. Պատրաստման եղանակը

_Պատրաստել մարինադը, որը նշված է բաղադրատոմսում.

1 լիտր ջրի համար պետք է 1 գդալ աղ և 3 գդալ շաքար, այնպես որ ճիշտ հաշվարկեք ձեր աղաջրի քանակը:

_Մաղադանոսը մանրացնել, սխտորն ու գազարը անցկացնել քերիչով:

_Լավ լվանալ լոլիկը:

_Ստերիլիզացնել բանկաները և դրանց մեջ լոլիկները դնել:

_Աղղաջրի համար ջրի մեջ լուծել աղը և շաքարը, եռացնել:

_Մանանեխի սերմերը և պղպեղի հատիկները լցնել բանկաների մեջ, ավելացնել մեկական գդալ սխտոր և գազար, լցնել մի գդալ քացախ:

_Բանկան լցնել մարինադով, փակել կափարիչները և շրջել բանկաները, փաթաթած թողնել մինչև սառչեն:

_Կարելի է պահել նկուղում կամ պահարանում:

Լոլիկով մարինադ

Եթե ​​չկա 6% քացախ, կարող եք ավելացնել՝ խնձորի կամ գինու քացախ, սովորական սեղանի քացախը նույնպես հարմար է:

Լոլիկը շատ համեղ կլինի, որովհետև սխտորն ու գազարը նրանց կավելացնեն համ և ինքնատիպություն:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կանաչ լոլիկով աղցան

Խնդրում ենք Գնահատեք