Լոլիկով սոուս. Ձմռան համար շատ պահածոյացրեք այս թանձր սոուսը

Լոլիկով սոուս Պահածոներ

Լոլիկով սոուս բոլորը հաճույքով են ուտում, նույնիսկ երբեմն ուղղակի գդալով՝ ափսեից:

Եթե ​​արդեն շատ բաներ եք պատրաստել ձմռան համար և փնտրում եք նոր ու հետաքրքիր բաղադրատոմս, ուրեմն ճիշտ տեղում եք։

Ձմռանը լոլիկով այս թանձր սոուսը կարող է շատ հաճախ օգնել տարբեր իրավիճակներում: Այսպիսով, սկսենք և համոզվեք, թե որքան հեշտ է այն պատրաստել:

Լոլիկով սոուս

Լոլիկով սոուս. Բաղադրիչներ

_ Լոլիկ — 4 կգ

_ Շաքարավազ — 150 գր

_ Սխտոր — 1 գլուխ

_ Պղպեղ — 1 թեյի գդալ

_ Աղ — 30 գր (համտեսով)

_ Բուսական յուղ — 200 մլ

_ Ռեհան — 200 գր

_ Չիլի պղպեղ — ըստ ցանկության

Լոլիկով սոուս

Լոլիկով սոուս

Լոլիկով սոուս. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Լոլիկը կտրատել, ցողունը հանել ու մսաղացով անցկացնել։

-Ստացված մածուկը լցնել կաթսայի մեջ։

_Այժմ, որպեսզի խտացուցիչներ չավելացնենք և 3 ժամ չեփենք, վերցրեք մաղը (ինչպես լուսանկարում) և սեղմեք լոլիկի զանգվածը, որպեսզի հյութն առանձնանա, և շերեփի օգնությամբ հանեք այս հյութը։

_Երբ առանձնացնեք ավելորդ հեղուկը, թողեք սոուսը եփվի 15 րոպե։

_Այդ ընթացքում ռեհանի տերևներն առանձնացնել ցողունից և կտրատել միայն տերևները։

_Լոլիկին ավելացնել բուսական յուղը, մանրացրած ռեհանը, աղը, շաքարավազը, մանրացրած սխտորը և աղացած սև պղպեղը։

_Խառնել, թող եռա։ Սոուսն անպայման փորձեք, եթե քիչ է աղի կամ շաքարի համը, կարող եք ավելացնել ըստ ձեր ցանկության։

_Սոուսը եփել ևս 15 րոպե։

_Այժմ սոուսը լցնել մաքուր, ստերիլիզացված բանկաների մեջ և անմիջապես փակեք կափարիչներով:

Լոլիկով սոուս

Այս սոուսը լավագույնս պահվում է նկուղում, բայց կարելի է պահել նաև սենյակային ջերմաստիճանում, մառանում։

Անպայման փորձեք, չեմ կասկածում, որ ձեզ դուր կգա այս սոուսը։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ սոուս մսային ուտեստների համար

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք