Այսօր պատրաստելու ենք քաղցր աղանդեր լցոնած խնձոր ֆրանսիական ձևով։ Շատ յուրահատուկ քաղցրավենիք է, որը կսիրեք շատերդ։
Լցոնած Խնձոր Բաղադրիչները
_Խնձոր — 5-6 հատ գոլդեն
_Չամիչ — 50 գր․
_Մեղր — 1 թ․ գդ․
_Ընդեղեն — ընկույզ, նուշ, հնդկական ընկույզ
_Դարչին մեկ պտղունց
_Կիտրոն — 0․5
_Կարագ — 50 գր․
Լցոնած Խնձոր Պատրաստման եղանակը
_Նախապատրաստենք խնձորները
_Հարկավոր է վերցնել հավասարաչափ միջին մեծության քաղցր գոլդեն խնձորներ
_Պետք է խնձորների վերևի գլխարկները կտրենք, փորենք մեջը և ավելորդ միջուկը հեռացնենք, այնպես, որ կուտ և կոշտուկներ չմնան
_Բոլորս էլ գիտենք խնձորի հզոր օգտակար հատկությունների մասին, բայց երևի քչերը գիտեն, որ խնձորը ջերմամշակման ենթարկելիս մեծ թվով օգտակար հատկությունները իր պահպանում է
_Ամբողջը փորելուց հետո, վերցնում ենք կիտրոն ծակծկում, որ լավ քամվի և քամում խնձորների մեջ, որպեսզի գույնը չփոխեն մինչ մենք կլցոնենք, բացի այդ հաճելի նուրբ թթվաշություն ձեռք կբերեն մեր խնձորները
_Կողքի դնենք ժամանակավոր խնձորները պատրաստենք միջուկը
_Հարկավոր է վերցնել չամիչ, ցանկացած սորտի
_Վրան պետք է ավելացնենք ընդեղեն՝ իմ դեպքում ընկույզով, այն կարող եք համալրել հնդկական ընկույզով, նուշով, պնդուկով, ինչ-որ սիրում եք, դրանից միայն կհարստանա մեր աղանդերի համն ու օգտակարությունը
_Կտրատում լցնում ենք մեջը
_Մի պտղունց կամ 1/3 թ․ գդալի չափով դարչին ենք ավելացնում
_1 լիքը գդալ տնական մեղր և լավ խառնելուց հետո դնում ենք կողքի
_Խնձորների մեջ նախ դնում ենք մեկ կտոր կարագ և լցոնում ենք մեր միջուկով, ֆրանսիացիները սիրում են աղանդերի մեջ նաև մի փոքր աղ անել համերի հավասարակշռության համար, կարող եք մի փոքր խնձորների մեջ դուք էլ աղ լցնեք
_Բոլոր խնձորները լցոնելուց հետո փակում ենք գլխարկները և դնում մոտ 20 րոպեով ջեռոցը 140 աստիճանում
_Անուշ բույրը տարածվելուց և մի փոքր ոսկեգույն դառնալուց հետո հանում ենք ջեռոցից
_Ահա այսպիսի նուրբ քաղցրավենիք այսօր մատուցեք դեսերտին, հաստատ չեք փոշմանի
_Եթե հավանեցիք, խնդրում լայք դրեք, դա ձեզ համար դժվար չէ, իսկ ինձ համար շատ հաճելի է։
Լցոնած Խնձոր Ֆրանսիական Ձևով իմ ներկայացմամբ. Տեսանյութ
Դե ինչ, բարի ախորժակ։