Պատրաստենք պարզ, բայց հագեցնող ու համեղ Լցոնած կարտոֆիլ սնկով: Այս ուտեստը կարելի է մատուցել նաև տոնական սեղանին։
Լցոնած կարտոֆիլ սնկով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 5 հատ
_Սունկ 5 — 6 հատ
_Խոզապուխտ 150 — 200 գր
_Պանիր 150 գր
_Սոխ 1 հատ
_Աղ և համեմունքներ ըստ ճաշակի
Լցոնած կարտոֆիլ սնկով. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը լավ լվանալ և 2 մասի կտրել։
_Խոզանակով յուղել բուսայուղով և դնել ջեռոցի տապակի մեջ։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 40 րոպե։
_Սոխը կտրատել բարակ կիսաօղակներով, սունկը՝ շերտերով կամ խորանարդներով։
_Տապակել սոխը մինչև կիսաեփ վիճակը, ապա ավելացնել սունկը և տապակել:
_Խոզապուխտը կտրատել փոքր խորանարդներով, ավելացնել սնկի մեջ և մի փոքր տապակել։
_Քերել պանիրը քերիչով։ Ցանկության դեպքում կարելի է խառնել երկու տեսակի պանիր՝ սովորական և սուլուգունի, այդ դեպքում հալված պանիրն ախորժելիորեն կձգվի։
_Կարտոֆիլի միջուկը հանել, որ նավակ ստացվի։
_Հանած կարտոֆիլը տրորել, աղ անել, ավելացնել սոխ- սնկային խառնուրդը ու պանրի կեսը:
_Միջուկը դնել կարտոֆիլի նավակների մեջ ու վրան ցանել մնացած պանիրը։
_Դնել ջեռոցում 10-15 րոպե, մինչև պանիրը հալվի և ոսկե դարչնագույն լինի։
Միջուկի մեջ կարելի է ավելացնել մանր կտրատած կանաչիներ և սխտոր՝ ըստ ճաշակի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լցոնած կարտոֆիլ ջեռոցում